Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +11°
  • Երևան+11°
  • Գյումրի+4°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան+2°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 16:32

ՔԿ-ն «կեղծ» է անվանել Բագրատ արքեպիսկոպոսի փաստաբանի տվյալները

ՔԿ-ն «կեղծ» է անվանել Բագրատ արքեպիսկոպոսի փաստաբանի տվյալները

Քննչական կոմիտեն արձագանքել է «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ, արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանի գրառմանը, որտեղ նա «կեղծ» էր անվանել Քննչական կոմիտեի՝ ավելի վաղ հրապարակած ձայնագրությունը՝ «ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն» մասին։ ՔԿ-ն, իր հերթին, «կեղծ» է անվանել Խուդոյանի հայտարարությունները։

«Գալստանյանի պաշտպանն այսօր հրապարակում է արել դատարան քաղաքացիական հայցեր ներկայացնելու իր նոր «պլաններ»-ի մասին՝ պնդելով, թե իբր «ապացուցված է արդեն, որ ՔԿ-ն կեղծել է ձայնագրությունները» և «կոնտեքստից կտրված է հանցագործներին մահապատժի ենթարկելու (գյուլլելու) միտքը»: Ընդ որում՝ փաստաբանը մեջբերված մտքերը հնչեցնում է՝ սկզբունքորեն անհաղորդ լինելով ձայնագրություններ կեղծելու փաստը միանշանակ հերքող պարզաբանումներին»,- ասված է ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանի հայտարարության մեջ։

Կոմիտեն «միակողմանի դատողություններ» է անվանել փաստաբանի պնդումները։

«Շարունակաբար կրկնելը, թե իբր ՔԿ-ն ապացույցներ՝ ձայնագրություններ է կեղծել, վկայում է ձայնագրությունների բովանդակության մասին ոչ միայն հանրությանը, այլև քննիչին ասելիք չունենալու մասին: Խուդոյանը կեղծ տեղեկատվություն տարածելով՝ քողարկված նպատակ ունի ՔԿ-ին ներքաշել այնպիսի դաշտ, որն ակնհայտորեն վերածվելու է դատավարական ընթացակարգերից դուրս երկխոսության՝ դրանով իսկ նպատակ հետապնդելով նսեմացնել քրեական վարույթով ձեռք բերված իր տեսակով եզակի և անփոխարինելի նշանակություն ունեցող ապացուցողական զանգվածը»,- հավելել խոսնակը։

ՔԿ-ում խոստացել են, որ դատավարության մասնակիցները և հանրությունը հետագայում՝ դատավարության ավելի ուշ փուլերում, հնարավորություն կունենան ծանոթանալու ձայնագրությունների ամբողջական հատվածներին, մեղսագրված արարքները հաստատող այլ փաստական տվյալների։

Հունիսի 25-ին ԱԱԾ-ն խուզարկություններ էր իրականացրել «Սրբազան պայքար» շարժման աջակիցների բնակարաններում իշխանության զավթման փորձի շուրջ քրեական գործի շրջանակում։ Այն հարուցվել էր Civic.am կայքի հրապարակած փաստաթղթի հիման վրա, որն ըստ կայքի՝ «Հեղաշրջման պլան» էր։ Քննչական կոմիտեն հայտնել էր գործողությունների մասին։

Իրավապահներն, ընդհանուր առմամբ, 17 անձի նկատմամբ կալանքի միջնորդություն էին ներկայացրել դատարան։ Նրանցից 15-ի նկատմամբ դատարանը կիրառել էր կալանք՝ երկու ամիս ժամկետով։

Կարդացեք նաև՝

Գալստանյանը ՔԿՀ-ից հերքել է իր կողմից ՔԿ ձայնագրության իսկությունը հաստատելու մասին տեղեկությունը
Վիրավորանքների ու զրպարտությունների համար հայցեր ենք ներկայացնելու․ Բագրատ արքեպիսկոպոսի փաստաբան

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+