Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +11°
  • Երևան+11°
  • Գյումրի+5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+9°
  • Սևան+2°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 14:41

Սիսիանում երեխային ապտակելու կասկածով ուսուցչուհի է ձերբակալվել

Սիսիանում երեխային ապտակելու կասկածով ուսուցչուհի է ձերբակալվել

Սիսիանում դասապատրաստման ժամանակ 6-ամյա տղային ապտակելու կասկածով 55-ամյա ուսուցչուհի է ձերբակալվել, հայտնել է ՆԳՆ ոստիկանությունը։

Ոստիկանության Սիսիանի բաժինը հոկտեմբերի 8-ին տեղեկացել է, որ հոկտեմբերի 6-ին՝ ժամը 18։00-ի սահմաններում, քաղաքի բնակարաններից մեկում դասապատրաստման ժամանակ կինը մի քանի անգամ ապտակել էր երեխային։

Ոստիկանության տվյալներով՝ կատարվածը հեռախոսով տեսանկարահանել է տղայի անչափահաս եղբայրը։ Երեխայի մայրը ոստիկանությունում հրաժարվել է հաղորդում տալուց։ Ոստիկանները նույն օրն ուսուցչուհուն հայտնաբերել են իր բնակարանում, ձերբակալել և տեղափոխել Սիսիանի բաժին։

Նյութերն ուղարկվել են քննչական մարմին, քրեական վարույթ է նախաձեռնվել։

Դեպքը տեղի է ունեցել երեխաների նկատմամբ բռնության այլ դրսևորումների ֆոնին։ Սեպտեմբերին Նոր Խարբերդի մանկատանը հաշմանդամություն ունեցող երեխային ծեծի ենթարկելու դեպքով քրեական վարույթ էր նախաձեռնվել, դայակի նկատմամբ տնային կալանք էր կիրառվել։ Հոկտեմբերին ԶԼՄ-ները տեսանյութ էին հրապարակել, ուր Գեղարքունիքի մարզի Վարդաձորի միջնակարգ դպրոցի ուսուցչուհին հարվածում էր 2-րդ դասարանի աշակերտուհուն, ուսուցչուհին ձերբակալվել էր։ Քրեական վարույթ էր նախաձեռնվել նաև Արմավիրի մարզի Մեծամոր գյուղի ուսուցչուհու կողմից 11-ամյա աշակերտին բռնության ենթարկելու հաղորդման հիման վրա։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+