Նոր Խարբերդի մասնագիտացված մանկատանը երեխային ծեծի ենթարկելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել, դայակը տնային կալանքի տակ է, Armenia Today-ին տեղեկացրել է ՆԳ նախարարի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Նա նշել է, որ ՆԳՆ ոստիկանությունն օպերատիվ տեղեկությունն ստացել է օգոստոսի 13-ին։
«Ոստիկաններն օպերատիվ տեղեկություն են ստացել դեպքի մասին և համագործակցելով մանկատան ղեկավարության հետ՝ բացահայտել են այն, հայտնաբերել նշված անձին, ձերբակալել և ներկայացրել քննչական բաժին»,- մանրամասնել է Սարգսյանը։
Սեպտեմբերի 19-ին «Հրապարակը» գրել էր, որ «մանկատան դայակներից մեկը պոլի փայտով ծեծել էր հաշմանդամություն ունեցող, չքայլող և չխոսող տղա երեխայի՝ հարվածելով նրա մարմնի տարբեր հատվածներին, այդ թվում՝ ողնաշարին»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







