ՊՆ-ում զինծառայողի մահվան դեպքով նախաքննության ընթացքում մեկ անձ ձերբակալվել է, հայտնում են Քննչական կոմիտեից։
Նշվում է, որ զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Պաշտպանության նախարարությունը հաստատել էր զինծառայող Նարեկ Հակոբյանի մահվան մասին տեղեկությունը։ Ավելի վաղ Shamshyan.com-ը հայտնել էր, որ հրազենի գործադրմամբ սպանություն էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում տեղակայված ՀՀ ՊՆ մարտական դիրքերից մեկում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







