Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +10°
  • Երևան+10°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+8°
  • Սևան+1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 17:37

«Հայաստանը դնել վազքի համաշխարհային քարտեզի վրա»․ անցկացվեց «Inecobank Yerevan Spring Run»-ը

«Հայաստանը դնել վազքի համաշխարհային քարտեզի վրա»․ անցկացվեց «Inecobank Yerevan Spring Run»-ը

Դրական էներգիա, պայքար, վառ էմոցիաներ և, իհարկե, սպորտային մթնոլորտ․ «Inecobank Yerevan Spring Run» գարնանային վազքի արդեն ավանդական դարձած մրցույթն այս տարի գրեթե 800 մասնակից ուներ։ Մրցույթին մասնակցում էին ինչպես պրոֆեսիոնալ մարզիկներ, այնպես էլ ֆիզիկական տարբեր հնարավորությունների, տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ՝ անկախ տարիքից։ Բացի սպորտից, բոլորին, առաջին հերթին, միավորել էր բարեգործության գաղափարը։

«Երևան Մարաթոն»-ի կազմակերպիչ, «Inecobank Yerevan Spring Run» թիմի անդամ Անահիտ Ադամյանը Armenia Today-ի հետ զրույցում նշեց, որ միջոցառումն արդեն 9-րդ տարին  է անցկացվում։

«Գարնանային վազքն իրականացվում է «Հայ մայրեր» հասարակական կազմակերպության հետ համատեղ․ միջոցառման ամբողջ հասույթն ուղղվելու է կազմակերպությանը»,- նշեց Անահիտ Ադամյանը։

«Yerevan Spring Run»-ի մասնակից Վահագն Թուխարյանի և իր ընկերների թիմի անունը «40+» է։ Թիմը հաղթանակ տարավ 4 անգամ 2,5 կիլոմետր էստաֆետում: Վահագն Թուխարյանը կատակում է՝ ասելով, որ իրենց թիմի համար մեծ ձեռքբերում էր կենդանի մնալը։ Նա կարևորում է բարեգործական բաղադրիչը՝ միևնույն ժամանակ մատնանշում սպորտով զբաղվելու անհրաժեշտության մասին։

Վազքի մասնակիցների շարքում էր նաև Հայաստանի աթլետիկայի հավաքականի անդամ, Հայաստանի ռեկորդակիր Երվանդ Մկրտչյանը։ Նա 5 կիլոմետրն ամենաարագը վազեց՝ գերազանցելով նախորդ տարվա իր իսկ ռեկորդը։  Բացարձակ ռեկորդակիրը որոշել է մասնակցել մրցույթին՝ հաշվի առնելով առաջին հերթին բարեգործական բնույթը։

Մրցապայքարին մասնակցում էին նաև արտերկրից ժամանակ հյուրեր, Հայաստանում բնակություն հաստատած օտարերկրացիներ։ Նրանց թվում էին Նիժնի Նովգորոդից իրենց ընկերներին այցելած Անաստիան և Ալեքսեյը։ Անտոնը Մոսկվայից է, ավելի քան մեկ տարի է՝ Երևանում է բնակվում։  Նախորդ տարի ևս մասնակցել է վազքի մրցույթին, որից այնքան է ոգևորվել, որ որոշել է այս տարի ևս մասնակցել։ Անտոնին միացել է նաև ընկերը՝ Սաշան։

10 կիլոմետր վազքի մրցապայքարի հաղթող Լիանա Հարությունյանը և նույն մրցապայքարում 2-րդ տեղը գրաված Սառա Սթեյթսը վազքի շնորհիվ ընկերներ են դարձել։ Սառան ԱՄՆ Վերջինիա նահանգից է, բայց արդեն 5 տարի է՝ ապրում է  Գյումրիում, զբաղվում բարեգործությամբ։ Լիանայի ու Սառայի համար վազքի մրցույթը տոն է։

Վազքի մրցույթի մասնակիցների համար այս սպորտաձևը ոչ միայն առողջ ապրելակերպի գրավական է, այլ օգնում է ավելի հավասակշիռ ու բարի լինել շրջապատող աշխարհի ու մարդկանց նկատմամբ։ Գարնանային վազքը, որն ավարտվեց մրցանակաբաշխությամբ, այս մարզաձևի միակ ու մեծ միջոցառումը չէ։ «Yerevan Spring Run»-ի կազմակերպիչներն ավելի մեծ միջոցառումներ են խոստանում։ Աշնանը մասշտաբային միջոցառում է սպասվում։  Հոկտեմբերին նախատեսվող վազքի մարաթոնը նույն գաղափարի շուրջ կմիավորի ավելի քան 2000 մասնակցի։

Աննա Բադալյան

Մանրամասները՝ տեսանյութում։ 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+