• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
20 Հուլիս 2026 22:14
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

«Բարելավե՛ք հմտությունները՝ առանց համակարգչից հեռանալու». Medu.am-ի հիմնադիրը խոսել է բժիշկների համար նախատեսված հարթակի մասին

Առողջություն, Գիտություն և տեխնիկա, Էքսկլյուզիվ, Հասարակություն,
23 Հոկտեմբեր 2023 21:40
ShareShareShare
telegram

Medu.am-ի հիմնադիր և տնօրեն Գևորգ Գրիգորյանը պատմել է իր թիմի կողմից մշակվող առցանց հարթակի մասին, որն օգնում է Հայաստանում բժիշկներին կատարելագործել իրենց հմտությունները՝ չհեռանալով համակարգչից, ինչպես նաև նախատեսում է ընդլայնել իրենց բիզնեսը դեպի միջազգային շուկաներ։

Ըստ Brandessence-ի վերլուծաբանների՝ թվային կրթության համաշխարհային շուկան, որտեղ աշխատում է հայ ձեռներեցը, 2023 թվականին գնահատվում է 20,4 միլիարդ դոլար և ակնկալվում է, որ մինչև 2028 թվականը կաճի գրեթե չորս անգամ՝ մինչև 77,3 միլիարդ դոլար։ Միաժամանակ, վերլուծաբանները միջին տարեկան աճի տեմպերն անվանում են ինտենսիվ՝ այդ ժամանակահատվածում, ըստ նրանց գնահատականների, այն կաճի տարեկան 30,5%-ով։

Armenia Today-ը շարունակում է Հայ գործարարների ասոցիացիայի (ABA) Buissup Global Forum մրցույթի հայ ստարտափ-հաղթողների մասին սյունակը, որոնք ներդրումներ են ստացել բիզնեսի զարգացման համար։

Գործարկում և առաջին ներդրում

Գործարարն իր նախագիծը հիմնել է 2020 թվականին՝ կորոնավիրուսային համաճարակի ժամանակ, սակայն երբ եկավ այն գործարկելու ժամանակը, սկսվեց Արցախում 44-օրյա պատերազմը։ Արդյունքում՝ մեկնարկը հետաձգվեց մինչև 2021 թվականը։

«Մեր առցանց հարթակը բուժանձնակազմին օգնում է շարունակել իրենց մասնագիտական զարգացումը, ինչպես նաև կատարելագործել իրենց հմտությունները՝ ձեռք բերելով դրա համար անհրաժեշտ կրեդիտներ, այսինքն՝ շարունակական բժշկական կրթության (CME) կրեդիտային միավորներ։ Մենք օգնում ենք բժիշկներին առանց հավելյալ ժամանակի ու գումարի կատարել օրենքի պահանջները»,- ասել է ստարտափի հիմնադիրը։

Գրիգորյանը մատնանշել է, որ առցանց հարթակում գրանցվել է ավելի քան 3000 բժիշկ-մասնագետ, որոնցից 2000-ից ավելին արդեն ստացել են մասնագետի վկայական և բարձրացրել են իրենց որակավորումը։

Medu.am-ի նպատակներից մեկն էլ Հայաստանում բժշկական համաժողովների բացը լրացնելն է։

«Նույն թեմայով երկու դասախոսություն մեր հարթակում չկա։ Մենք անընդհատ նոր և ավելի ուշ հանդիպող հիվանդություններից, նորամուծություններից և բուժման նոր մեթոդներից ենք խոսում։ Բացի այդ, մենք համագործակցության հուշագիր ենք ստորագրել մեր ռուս գործընկերների հետ, և 4000 ուսուցիչների դասախոսությունները վերբեռնվում են կայք, որտեղ մեր բաժանորդները կարող են լսել դրանք։ Մենք չենք սահմանափակվում միայն Հայաստանից ժամանած ուսուցիչներով։ Մենք սերտորեն համագործակցում ենք նաև արտասահմանյան գործընկերների հետ»,- հավելել է Գրիգորյանը։

Հայաստանում հարթակի տարեկան բաժանորդագրությունն արժե 40 000 դրամ (104 դոլար), այն տալիս է դասախոսությունների անսահմանափակ մուտք և, համապատասխանաբար, մասնագիտական ​​զարգացման վկայականներ ստանալու հնարավորություն։ Նա պարզաբանել է, որ Buissup Global Forum մրցույթին հաջորդած ներդրումներն առաջինն են եղել ընկերության համար, մինչդեռ գումարի և կոնկրետ ներդրողների մասին չի մանրամասնել։

Մրցակիցներ և առավելություններ

Գրիգորյանը Հայաստանում Medu.am-ի հիմնական մրցակիցներ է համարում Երևանի պետական ​​բժշկական համալսարանը և Առողջապահության ազգային ինստիտուտը։ 

«Մենք բաց ենք նրանց հետ համագործակցության համար։ Հաշվի առնելով, որ առցանց հարթակ չունեն, նրանք օգտվում են Zoom-ից, և այս ծառայությունում բուժաշխատողին վերահսկելը շատ ավելի դժվար է, քանի որ դասախոսության մասնակիցները կարող են անջատել խոսափողը, չլսել և  համարել, որ նրանք մասնակցել են սեմինարին։ Այդ դեպքում նրանք կստանան կրեդիտ, բայց գիտելիք չեն ստանա»,- պարզաբանել է նախագծի հիմնադիրը։ 

Նման դեպքերից խուսափելու համար Medu.am-ը ներկայացրել է թեստերի համակարգ, որն ունկնդիրը պետք է անցնի յուրաքանչյուր դասախոսությունից հետո։

«Եթե բուժաշխատողը դասախոսությունը լսել է, ապա պետք է թեստ անցնի դրա վերաբերյալ, և միայն դրանից հետո կարող է դասընթացն ավարտելու վկայական ստանալ»,- վստահեցրել է ձեռնարկատերը։

Գրիգորյանն ընդգծել է, որ եթե բժիշկ-բաժանորդները հարթակում հավաքեն անհրաժեշտ քանակի վկայականներ, ապա նրանք այլևս կարիք չեն ունենա Հայաստանում հինգ տարին մեկ անգամ պարտադիր վերապատրաստում անցնել։ 

Նախագծի առաջնային նպատակը, սակայն, գիտելիքի փոխանցումն է, ոչ թե վկայականի «վաճառքը»։ Medu.am-ի հիմնադիրը հավելում է, որ հարթակն ունի և՛ վճարովի բովանդակություն, որը հասանելի է բաժանորդագրությամբ, և՛ անվճար դասախոսություններ, որոնք բաց են բոլորի համար։

Բացի բժիշկներից, ովքեր ցանկանում են բարելավել իրենց հմտությունները, կան ունկնդիրներ, ովքեր անվճար բովանդակությունն են դիտում միայն ինքնակրթության կամ հետաքրքրությունից դրդված։ 

Ստարտափի համագործակցությունը Հայաստանի առողջապահության նախարարության հետ, որն ստուգում է յուրաքանչյուր դասընթաց հարթակում և հաստատում համապատասխանությունը դրա պահանջներին, թույլ է տալիս բժիշկներին հարթակում ստանալ խորացված ուսուցման բաղձալի վկայականը։

«Դասընթացների ծրագրերն ուղարկում ենք ՀՀ առողջապահության նախարարություն, որտեղ գերատեսչությունը մասնագետների օգնությամբ գնահատում է դրանց բովանդակությունը, մասնագիտական ​​արժեքը և տալիս ՇՄԶ կրեդիտներ»,- հայտնում է ձեռնարկատերը։

Արհեստական ​​ինտելեկտը կօգնի դուրս գալ  նոր շուկաներ

Ըստ նախագծի հիմնադրի՝ ծրագրում են արհեստական բանականության (ԱԲ) տեխնոլոգիաներ ներդնել հարթակ, որը թույլ կտա ներբեռնված դասախոսությունները թարգմանել 14 լեզուներով։ Խոսքը համաժամանակյա թարգմանության մասին է, այլ ոչ թե ենթագրերի՝ ընդգծում է գործարարը։ Յուրաքանչյուր դասախոսություն լսում է նաև բժիշկ փորձագետը, որը խոսում է թիրախային լեզվով, որպեսզի վերացնի մեքենայական թարգմանության սխալների ռիսկը:

«Եվ այս փոխանցումները մեզ թույլ կտան մուտք գործել այլ շուկաներ»,- ընդգծել է առցանց հարթակի հիմնադիրը։

Այժմ ստարտափը բանակցություններ է վարում պոտենցիալ գործընկերների հետ, ովքեր կօգնեն նախագծին դուրս գալ արտաքին շուկաներ։ Գրիգորյանը մանրամասնում է, որ Հայաստանից դուրս առաջին շուկան, որը դիտարկում է ընկերությունը, Վրաստանն է, իսկ ապագայում դիտարկվելու են նաև ԱՊՀ այլ երկրներ ևս։ 

Դա անելու համար յուրաքանչյուր նոր շուկայում բիզնեսը պետք է լուծի խորացված ուսուցման վկայականներ տրամադրելու թույլտվության հարցը, սակայն գործարարը հանգիստ է. «Բժիշկների ատեստավորման հարցը լուծվում է խորացված ուսուցման գիտական ​​ծրագրի պետական ​​պահանջների (յուրաքանչյուր նոր շուկայում) համապատասխանությամբ, և մենք կարողանում ենք այդ պահանջները բավարարել»,- եզրափակել է Գրիգորյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Կարդացեք և դիտեք Armenia Today-ի ռեպորտաժները Հայ գործարարների ասոցիացիայի (ABA) Buissup Global Forum մրցույթի հայ ստարտափ-հաղթողների մասին.

«Եթե պատերազմի համար ինչ-որ բան ես ստեղծում, պետք է անես որակով». ԶԳՍՏ ընկերության համահիմնադիրը խոսել է հայ զինվորականների համար հատուկ հագուստի մշակման մասին

«Ստուգում եմ պարկերը, զրուցում նրանց հետ». ինչպես է հայաստանցի կենսաբանը սունկ աճեցնում սուրճի մրուրի և հացահատիկի օգնությամբ

 

telegram
Tags: առցանց հարթակԲժիշկներԳևորգ ԳրիգորյանՄեդուստարտափ

Հարակից հրապարակումներ

Ջրի 14 նմուշառման կետերից 3-ում արձանագրվել են շեղումներ․ ՀՎԿԱԿ

20 Հուլիս 2026 18:37

Բյուրեղավան համայնքում արձանագրված աղիքային վարակների դեպքերի վերաբերյալ ջրի 14 նմուշառման կետերից 3-ում արձանագրվել են շեղումներ, հայտնել է ՀՀ առողջապահության նախարարության...

«Վեոլիա ջրի» դեմ հայցեր են նախապատրաստվելու

«Վեոլիա Ջուրն» արձագանքել է խմելու ջրի որակի մասին պնդումներին

20 Հուլիս 2026 17:26

«Վեոլիա Ջուր» ընկերությունը մեկնաբանել է վերջին օրերին խմելու ջրի վատ որակի վերաբերյալ հանրային տիրույթում և սոցիալական ցանցերում տարածվող պնդումները։ Ընկերությունը...

Հայաստանի թիմը երկու բրոնզե մեդալ է նվաճել քիմիայի միջազգային օլիմպիադայում

Հայաստանի թիմը երկու բրոնզե մեդալ է նվաճել քիմիայի միջազգային օլիմպիադայում

20 Հուլիս 2026 14:11

Հայաստանի թիմը երկու բրոնզե մեդալ և մեկ գովասանագիր է նվաճել քիմիայի 58-րդ միջազգային օլիմպիադայում, հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի...

Պետության վրա հույս չկա, 3-րդ երկրի միջոցով կլուծենք հարցը. անհետ կորածների ծնողներ

Պետության վրա հույս չկա, 3-րդ երկրի միջոցով կլուծենք հարցը. անհետ կորածների ծնողներ

20 Հուլիս 2026 13:53

Վախկոտ կառավարություն է, վեց տարի մեր տղաներին չեն գտնում. անհետ կորած զինվորի մայր

Վախկոտ կառավարություն է, վեց տարի մեր տղաներին չեն գտնում. անհետ կորած զինվորի մայր

20 Հուլիս 2026 13:49

Անհետ կորած զինծառայողների ծնողները  ինքնուրույն կորոնեն որդիներին

Անհետ կորած զինծառայողների ծնողները ինքնուրույն կորոնեն որդիներին

20 Հուլիս 2026 12:58

Անհետ կորած զինծառայողների ծնողները ակցիա են իրականացրել Կառավարության շենքի մոտ և մեկ շաբաթ ժամանակ են տվել ՀՀ իշխանություններին՝ իրենց որդիների...

Load More
Xosum
  • Լուրեր
«Ուժեղ Հայաստանը» մանդատների հետ կապված որոշում դեռ չունի․ Մելոյան

Գոհար Մելոյանն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ

20 Հուլիս 2026 20:52
Իրանում գտնվող Սուրբ Թադեի վանքի ուխտագնացությանը մասնակցել է ավելի քան 3000 հայ

Իրանում գտնվող Սուրբ Թադեի վանքի ուխտագնացությանը մասնակցել է ավելի քան 3000 հայ

20 Հուլիս 2026 20:12
Защита Баграта Галстаняна ходатайствовала о его участии в собрании епископов ААЦ

ՄԱԿ-ի սպասվող եզրակացությունը կարող է հանգեցնել «Սրբազան շարժման» գործի կարճմանը

20 Հուլիս 2026 19:19

Ջրի 14 նմուշառման կետերից 3-ում արձանագրվել են շեղումներ․ ՀՎԿԱԿ

20 Հուլիս 2026 18:37
Власти предупредили о резком повышении уровня воды в реках Армении из-за циклона

Դատարանը Ռոման Բաղդասարյանին պարտավորեցրել է հերքել Քյոխի մասին տեղեկությունները

20 Հուլիս 2026 18:29
Ընդդիմադիր կին պատգամավորները կոչ են անում վերանայել Մանուկյանի կալանքը

Արեգնազ Մանուկյանի փաստաբանները բողոքարկել են նրա երկամսյա կալանքի որոշումը

20 Հուլիս 2026 18:17
Սերժ Սարգսյանի հանդեպ հետապնդում է սկսվել «Սև բերդն» օտարելու մեղադրանքով

Սերժ Սարգսյանի հանդեպ հետապնդում է սկսվել «Սև բերդն» օտարելու մեղադրանքով

20 Հուլիս 2026 17:32
«Վեոլիա ջրի» դեմ հայցեր են նախապատրաստվելու

«Վեոլիա Ջուրն» արձագանքել է խմելու ջրի որակի մասին պնդումներին

20 Հուլիս 2026 17:26
Դավիթ Մանուկյանը Բաքվի բանտից դիմել է Նիկոլ Փաշինյանին

Դավիթ Մանուկյանը Բաքվի բանտից դիմել է Նիկոլ Փաշինյանին

20 Հուլիս 2026 16:44
Էնդի Բըրնհեմը ստանձնել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը

Էնդի Բըրնհեմը ստանձնել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը

20 Հուլիս 2026 16:30
ՔԿ-ն վարույթ է հարուցել Լոռիում ու Վայոց Ձորում ջրահեղձման դեպքերի առթիվ

ՔԿ-ն վարույթ է հարուցել Լոռիում ու Վայոց Ձորում ջրահեղձման դեպքերի առթիվ

20 Հուլիս 2026 16:21
Տարադրամի փոխարժեքը հուլիսի 20-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 20-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

20 Հուլիս 2026 16:00
ՌԴ ԱՀԾ-ն Գերմանիային մեղադրել է միջուկային զենքի ստեղծման մեջ

ՌԴ ԱՀԾ-ն Գերմանիային մեղադրել է միջուկային զենքի ստեղծման մեջ

20 Հուլիս 2026 15:35
ՀԿԿ-ն հայտնել է «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչների ձերբակալության մասին

«Ուժեղ Հայաստանի» համակիրներ են ձերբակալվել․ ՀԿԿ

20 Հուլիս 2026 15:17
Լոնդոնի հայկական կինոփառատոնն արևմտահայերեն ֆիլմերի մրցույթ է հայտարարել

Լոնդոնի հայկական կինոփառատոնն արևմտահայերեն ֆիլմերի մրցույթ է հայտարարել

20 Հուլիս 2026 15:00
Лапшин обсудил с МИД Канады применение санкций против азербайджанских чиновников

Լապշինը դատական հայցով է սպառնացել ՀՀ-ին՝ երկիր մուտքն արգելելու համար

20 Հուլիս 2026 14:41
Ֆրանսիայի Միջերկրական ծովի ափին հրդեհի պատճառով տարհանվել է ավելի քան 130 մարդ

Ֆրանսիայի Միջերկրական ծովի ափին հրդեհի պատճառով տարհանվել է ավելի քան 130 մարդ

20 Հուլիս 2026 14:15
Հայաստանի թիմը երկու բրոնզե մեդալ է նվաճել քիմիայի միջազգային օլիմպիադայում

Հայաստանի թիմը երկու բրոնզե մեդալ է նվաճել քիմիայի միջազգային օլիմպիադայում

20 Հուլիս 2026 14:11
Պետության վրա հույս չկա, 3-րդ երկրի միջոցով կլուծենք հարցը. անհետ կորածների ծնողներ

Պետության վրա հույս չկա, 3-րդ երկրի միջոցով կլուծենք հարցը. անհետ կորածների ծնողներ

20 Հուլիս 2026 13:53
Վախկոտ կառավարություն է, վեց տարի մեր տղաներին չեն գտնում. անհետ կորած զինվորի մայր

Վախկոտ կառավարություն է, վեց տարի մեր տղաներին չեն գտնում. անհետ կորած զինվորի մայր

20 Հուլիս 2026 13:49
Փոշեկլանիչ ցանցերը պիտի համատարած լինեն. Ավինյան

Փոշեկլանիչ ցանցերը պիտի համատարած լինեն. Ավինյան

20 Հուլիս 2026 13:46
Пострадавшим при атаках на склады селлерам Wildberries предоставят льготы

Wildberries-ը հերքել է ԱԹՍ-ների պատճառով «Կոլեդինո» պահեստից տարհանման լուրը

20 Հուլիս 2026 13:12
Անհետ կորած զինծառայողների ծնողները  ինքնուրույն կորոնեն որդիներին

Անհետ կորած զինծառայողների ծնողները ինքնուրույն կորոնեն որդիներին

20 Հուլիս 2026 12:58
СМИ: КГД под конец года усилил налоговое давление на бизнес в общинах Армении

Ժամանցի կենտրոնում 300 մլն դրամի ստվերային շրջանառություն է բացահայտվել. ՊԵԿ

20 Հուլիս 2026 12:45
Անհետ կորած զինծառայողների ծնողների ակցիան կառավարության դիմաց (ուղիղ)

Անհետ կորած զինծառայողների ծնողների ակցիան կառավարության դիմաց (ուղիղ)

20 Հուլիս 2026 12:40
Բախումներ Բուենոս Այրեսում՝ Արգենտինայի պարտությունից հետո

Բախումներ Բուենոս Այրեսում՝ Արգենտինայի պարտությունից հետո

20 Հուլիս 2026 12:35
Brent-ի գինը գերազանցել է 90 դոլարն ԱՄՆ-Իրան հակամարտության սրման ֆոնին

Brent-ի գինը գերազանցել է 90 դոլարն ԱՄՆ-Իրան հակամարտության սրման ֆոնին

20 Հուլիս 2026 12:26
ԱՄՆ-ն պատրաստվում է Իրանի դեմ ավելի լայնածավալ պատերազմի

ԱՄՆ-ն պատրաստվում է Իրանի դեմ ավելի լայնածավալ պատերազմի

20 Հուլիս 2026 12:07
Իսպանիան 2-րդ անգամ դարձել է ֆուտբոլի աշխարհի չեմպիոն

Իսպանիան 2-րդ անգամ դարձել է ֆուտբոլի աշխարհի չեմպիոն

20 Հուլիս 2026 11:28
Հայտնի են 23-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հաղթողները

Հայտնի են 23-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հաղթողները

20 Հուլիս 2026 11:23
«Ուժեղ Հայաստանը» մանդատների հետ կապված որոշում դեռ չունի․ Մելոյան
Քաղաքականություն

Գոհար Մելոյանն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ

20 Հուլիս 2026 20:52

«Ուժեղ Հայաստան» կուսակցության երրորդ համար Գոհար Մելոյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ, հայտնել է Մելոյանը Facebook-ի իր էջում։ Նա նշել...

Read moreDetails
Իրանում գտնվող Սուրբ Թադեի վանքի ուխտագնացությանը մասնակցել է ավելի քան 3000 հայ
Սփյուռք

Իրանում գտնվող Սուրբ Թադեի վանքի ուխտագնացությանը մասնակցել է ավելի քան 3000 հայ

20 Հուլիս 2026 20:12

Իրանի Մակու քաղաքի մոտ գտնվող Սուրբ Թադեի վանքում տեղի է ունեցած ուխտագնացությանը մասնակցել է ավելի քան 3000 հայ, հայտնել է...

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ