Հայաստանում բեռնաշրջանառությունն աճել է շուրջ 13%-ով՝ Եվրասիական տարածաշրջանում գրանցելով երկրորդ ամենաբարձր ցուցանիշը։ Այս մասին Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վերլուծաբանները հայտնել են նոյեմբերի 6-ին հրապարակված «Ենթակառուցվածքները Եվրասիայում» մշտադիտարկման ամփոփագրում։
Ամենաբարձր աճը գրանցվել է Տաջիկստանում՝ 15,9%։ Ղազախստանում բեռնաշրջանառությունն ավելացել է 0,8%-ով, Ռուսաստանում՝ 0,2%-ով։ Ուզբեկստանում հունվար-սեպտեմբերին ցուցանիշն աճել է շուրջ 10%-ով։
Բանկի վերլուծաբանների համաձայն՝ Ղազախստանում աճին նպաստել են երկաթուղային և ավտոմոբիլային բեռնափոխադրումները, մինչդեռ խողովակաշարային բեռնաշրջանառությունը նվազել է։ Նման միտում արձանագրվել է նաև Ռուսաստանում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։





