Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:47

T-Metal գործարանի ղեկավարը հերքել է «Տաշիրին» 800 մլն դրամով աջակցելու մասին Պապոյանի հայտարարությունը

T-Metal գործարանի ղեկավարը հերքել է «Տաշիրին» 800 մլն դրամով աջակցելու մասին Պապոյանի հայտարարությունը

T-Metal մետաղաձուլական ընկերության գլխավոր տնօրեն Աշոտ Ֆարսյանը հերքել է «Տաշիր» ընկերությունների խմբին տրված «լայնածավալ արտոնությունների մասին» ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հրապարակումը:

Պապոյանի պնդմամբ՝ միայն 2024 թվականին «Տաշիր» ընկերությունների խմբին 800 մլն դրամի պետական աջակցություն են հատկացրել՝ էլցանցերի տրանսֆորմատորների և էլեկտրական հաշվիչների արկղերի արտադրության համար։

Ֆարսյանի խոսքով, սակայն, տրանսֆորմատորների և էլեկտրական հաշվիչների արկղների արտադրության համար պետության կողմից, որպես գերակա ոլորտում ներդրում, հաստատվել է սարքավորումների ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնություն։

«Մեր կազմակերպությունները, սակայն, փաստացի, այդ արտոնությունից օգտվել են համապատասխանաբար 10 մլն և 2 մլն դրամի չափով, ինչի համար շնորհակալ ենք»,- նշել է նա։

Անդրադառնալով Պապոյանի մեկ այլ պնդմանը, թե մալուխների արտադրության համար արդեն 5 տարի է՝ պետությունն ընկերությանը 30% շահութահարկի զեղչ է տալիս, Ֆարսյանը նշել է, որ «զեղչից» կազմակերպությունը երբևէ չի օգտվել օրենսդրական պատճառներով։

⁠«Միակ էական աջակցությունը, որ ստացել ենք, արդիականացման ծրագրի շրջանակներում, տոկոսի սուբսիդավորումն է, որը 2023-2026 թվականների համար կազմելու է 367 մլն դրամ»,- հավելել է ընկերության գլխավոր տնօրենը։

⁠«Իհարկե, դուք այս պետական աջակցությունների ծրագրերից օգտվելը կարող եք ներկայացնել որպես բարի կամքի դրսևորում, բայց նախորդ տարի ԱԺ-ում քննարկումների ժամանակ պնդում էիք, որ «Տաշիր» ընկերությունների խմբի համար անելու բան չունեք։ Ինչևէ, այս ծրագրերից օգտվելը մեզ ավելի պարտավորված է դարձնում մեր հանրության առջև և մեր ծրագրերը բարեհաջող կհասցնենք իրենց նպատակակետին»,- ընդգծել է Ֆարսյանը։

Նա հավելել է, որ պետությունից արտոնություններ ստացած ընկերությունները միայն 2024 թվականի ընթացքում Հայաստանի պետբյուջե են վճարել ընդհանուր առմամբ 4,6 մլրդ դրամ հարկ։

«Հավանաբար, այդքան էլ լավ տեղեկացված չեք, կամ որոշել եք միտումնավոր չտեղեկացնել, կամ Ձեզ սաբոտաժ են անում Ձեր մտերիմները` թյուր տեղեկություններ տրամադրելով»,- Պապոյանին արձագանքել է Ֆարսյանը։

T-Metal-ի գլխավոր տնօրենը մեկնաբանել է Պապոյանի խոսքերը նաև մետաղաձուլական գործարանի վերաբերյալ։ Նախարարը, մասնավորապես, նշել էր, որ հուսով է՝ մինչև Վանաձորում մեծ գործարանի կառուցումը Կարապետյանները «վերջապես կավարտեն մի փոքր գործարանի կառուցումը, որը տարիներով ձգձգվում է»։ Ֆարսյանն արձագանքել է, որ «մի փոքր գործարանը» ՀՀ-ում վերջին տարիներին կատարված ամենախոշոր ներդրումներից է՝ մոտ 60 մլն դոլար, որը դեռ շահույթ ստանալու փուլ չի հասել հենց կառավարության քաղաքականության հետևանքով։

«Հենց կառավարության ընդունած որոշումների պատճառով ընկերությունը կուտակել է ահռելի վնասներ, և լիներ ընկերությունը ԱՏԳ-ում (ազատ տնտեսական գոտի-AT), թե չլիներ, միևնույն է, այս վնասների պատճառով շահութահարկ չէր վճարելու։ Իսկ ԱՏԳ արտոնություն ընկերությունը ստացել է՝ համապատասխան բիզնես պլանի, որտեղ հստակ արտահանման թիրախներ կան»,- այդպես է արձագանքել Ֆարսյանը Պոպոյանի մեկ այլ պնդմանը, թե ընկերությունը կառավարության շնորհիվ է հայտնվել ազատ տնտեսական գոտում։

Էկոնոմիկայի նախարարը օգոստոսի 8-ին լրագրողներին հայտնել էր, թե կառավարությունը «հսկայական» ներդրումներ է կատարել «Տաշիր» ընկերությունների խմբի ծրագրերում, ավելի ուշ նաև այդ մասին գրառում էր արել։

ՀՀ ներքին գործերի նախարարության հատուկ նշանակության ստորաբաժանումները հունիսի 17-ին խուզարկություններ էին սկսել «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի տանը՝ Հայ Առաքելական եկեղեցու և հոգևորականների նկատմամբ իշխանությունների գործողությունները քննադատելուց հետո։ Հունիսի 18-ից Կարապետյանը երկու ամսով կալանավորվել էր, նրան մեղադրում են իշխանությունը զավթելու կոչեր անելու համար: Կարապետյանը մեղադրանքը չի ընդունում։

Կարդացեք նաև՝

«Պայքար՝ մեր ձևով». Երևանում հավաք ու երթ է անցկացվել՝ ի աջակցություն Սամվել Կարապետյանի
Ինչո՞ւ են Սամվել Կարապետյանին կալանավորել. եկեղեցի, քաղաքականություն, ներդրումային ռիսկեր

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+