Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+4°
  • Վանաձոր+10°
  • Կապան+9°
  • Սևան+5°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 15:44

ՍԴ-ի բացասական որոշման դեպքում «Ուժեղ Հայաստանը» չի բացառում դիմել ՄԻԵԴ

ՍԴ-ի բացասական որոշման դեպքում «Ուժեղ Հայաստանը» չի բացառում դիմել ՄԻԵԴ

«Ուժեղ Հայաստան» դաշինքը չի բացառում դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ), եթե ընտրությունների արդյունքների վիճարկման գործով Սահմանադրական դատարանի որոշումը չբավարարի իրենց պահանջները, հայտարարել է դաշինքի պատգամավորի թեկնածու, փաստաբան Արամ Վարդևանյանը։ Ասուլիսի ուղիղ հեռարձակումն՝ Armenia Today-ի Youtube-ի ալիքով։

«Ուժեղ Հայաստան» դաշինքը հունիսի 19-ին դիմում էր ներկայացրել ՍԴ՝ պահանջելով կա՛մ անվավեր ճանաչել հունիսի 7-ին կայացած Ազգային ժողովի ընտրությունների արդյունքները, կա՛մ նշանակել ընտրությունների 2-րդ փուլ։

Վարդևանյանը նշել է, որ այս փուլում վաղ է խոսել հետագա քայլերի մասին, քանի որ նախ պետք է սպասել ՍԴ որոշմանը։

Վարդևանյանի խոսքով՝ այս պահին հնարավոր չէ կանխատեսել հետագա քայլերը, քանի որ չի կարելի բացառել, որ Սահմանադրական դատարանը կարող է բավարարել ընտրությունների արդյունքների վիճարկման վերաբերյալ իրենց դիմումը։ Եթե դա տեղի չունենա, դաշինքը կդիտարկի Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու հնարավորությունը։

Փաստաբանի խոսքով՝ Սահմանադրական դատարանում քննությունը շարունակվելու է, և առաջիկա նիստում կրկին քննարկվելու է նաև «Հայաստան» դաշինքի ներկայացրած միջնորդությունը։

Խորհրդարանական ընտրություններին մասնակցած 18 քաղաքական ուժերից 7-ը հունիսի 19-ին վիճարկել էին քվեարկության արդյունքները ՍԴ-ում՝ պահանջելով դրանք անվավեր ճանաչել։ Որպես այլընտրանք՝ առաջարկվել է անցկացնել երկրորդ փուլ, կրկնակի քվեարկություն կամ էլ մանդատների բաշխման այլ կարգ կիրառելու առաջարկներ։ ՍԴ-ն ավելի ուշ միավորել էր ընտրությունները վիճարկելու վերաբերյալ 7 քաղաքական ուժերի դիմումը։ ՍԴ-ն գործով երրորդ կողմ է ներգրավվել նաև «Քաղաքացիական պայմանագրին»։ Գործով քննությունը կմեկնարկի հունիսի 26-ին։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջնական արդյունքներով՝ 18 քաղաքական ուժից ԱԺ է անցել «Քաղաքացիական պայմանագիրը» (64 մանդատ), «Ուժեղ Հայաստանը» (29 մանդատ), «Հայաստան» կուսակցությունների դաշինքը (12 մանդատ):

Կարդացեք նաև՝

Ընտրությունների մասին դիմումները ՍԴ-ն կքննի հունիսի 26-ից․ Վարդևանյան

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+