Հայաստանը չի մասնակցի Բիշքեկում նոյեմբերի 27-ին կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին, հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Ուշակովը հավելել է, որ Երևանը դեմ չէ գագաթնաժողովում համաձայնեցված փաստաթղթերի ընդունմանը:
Նշվում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ավանդույթի համաձայն, դուրս կգա մամուլի մոտ՝ ավարտելով այցը Բիշքեկ:
Երևանը սառեցրել էր իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ անդամ, սակայն արդեն մոտ երկու տարի չի վճարում կազմակերպության անդամավճարները։ ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը մարտին հայտարարել էր, որ եթե Հայաստանը մինչև 2025 թվականի ավարտը շարունակի նույն քաղաքականությունը, կազմակերպության անդամ երկրները «կարող են քննարկել տարբեր սցենարներ»։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսին հայտարարել էր, որ ավելի հավանական է ՀԱՊԿ-ից դուրս գալը, քան անդամակցության ապասառեցումը:






































