Հայաստանում մայիսի 14-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 142 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 3860-ի:
Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Կորոնավիրուսից ապաքինվել է 1572 քաղաքացի, փաստացի բուժվում է 2218-ը, գրանցվել է մահվան 49 դեպք, ընդհանուր առմամբ կատարվել է 36016 թեստավորում։ Այլ պատճառով մահվան ելքերը 21-ն են։
Հիշեցնենք, որ երեկվա դրությամբ գրանցվել էր կորոնավիրուսային հիվանդության 3718 դեպք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







