«Երեկ խոսեցի կորոնավիրուսային հիվանդության տարածման մի սցենարի մասին, որը բարեբախտաբար դեռ տեղի չի ունեցել։ Եվ մենք պետք է ամեն ինչ անենք, որ այն երբեք տեղի չունենա»։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Թորոսյանը նաև ներկայացրել է այդ սցենարի հաշվարկները․ դեպքերի ընդհանուր թիվ՝ 524.032, որից ծանր՝ 26.202, պահանջվող մահճակալների թիվ պիկի ժամանակ՝ 12.445։
Նախարարը հիշեցրել է, որ այս պահին ունեն առանձնացված մոտ 1550 մահճակալ, իսկ ամբողջ երկրի մահճակալային ֆոնդը մոտ 12.000 է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







