Հայաստանում ապրիլի 29-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 65 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1932-ի:
Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Կորոնավիրուսից ապաքինվել է 900 քաղաքացի, փաստացի բուժվում է 1000-ը, գրանցվել է մահվան 30 դեպք, ընդհանուր առմամբ կատարվել է 20189 թեստավորում։
Հիշեցնենք, որ երեկ գրանցվել էր կորոնավիրուսային հիվանդության 1867 դեպք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







