SUTD Data-Driven Innovation Lab կայքի տվյալների համաձայն՝ կորոնավիրուսային վարակը հանրապետությունում կհաղթահարվի ամռան կեսերին 99 տոկոսով, իսկ հուլիսի 28-ին ամբողջությամբ կվերանա։
Համաձայն կայքի հրապարկումների՝ Հայաստանում վարակի դեպքերի պիկն արդեն հաղթահարվել է ու աստիճանաբար վարակի տարածման տեմպը կնվազի։
Նշվում, է որ COVID-19-ի տարածման էվոլյուցիան լիովին պատահական չէ: Ինչպես և մյուս համաճարակների դեպքում, այնպես էլ այս համաճարակին բնորոշ է վարակի տարածման, բռնկման, վարակի տեմպի նվազման և ի վերջո հաղթահարման փուլերը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







