Հայաստանում ապրիլի 27-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 62 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1808-ի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Կորոնավիրուսից ապաքինվել է 848 քաղաքացի, փաստացի բուժվում է 931-ը, գրանցվել է մահվան 29 դեպք, ընդհանուր առմամբ կատարվել է 18547 թեստավորում։
Հիշեցնենք, որ երեկ գրանցվել էր կորոնավիրուսային հիվանդության 1746 դեպք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







