Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 14:37

Երևանում 3-ամյա աղջիկը թունավորվել է տաքսու վարորդի հյուրասիրած «կոնֆետից»․ ԶԼՄ

Երևանում 3-ամյա աղջիկը թունավորվել է տաքսու վարորդի հյուրասիրած «կոնֆետից»․ ԶԼՄ

Երևանում 3-ամյա Արևիկ Հ.-ն թունավորվել է տաքսու վարորդի տված հաբից՝ փաթաթված կոնֆետի թղթում, գրում է Shamshyan.com-ը։

Շենգավիթի համայնքային ոստիկանները պարզել են, որ ապրիլի 5-ին՝ կեսգիշերին մոտ, «Յանդեքս» ընկերության կողմից օգտագործվող Opel մակնիշի ավտոմեքենայում վարորդը երեխային հյուրասիրել է անհայտ ծագմամբ, քիմիական բաղադրությամբ հաբ՝ որպես կոնֆետ։

«Այն ուտելուց հետո երեխան սկսել է թուլանալ, առաջացել է սրտխառնոց և հայրը կասկածել է, որ երեխան թունավորվել է։ Նրան շտապ տեղափոխել է «Մուրացան» մանկական հիվանդանոց, որտեղ բժիշկներին հաջողվել է փրկել երեխայի կյանքը։ «Մուրացան» մանկական հիվանդանոցից ՆԳՆ-ին ահազանգել են, որ երեխան, ըստ նախնական տեղեկությունների, մաքրող միջոցի համար նախատեսված հաբերն ուտելու հետևանքով, «թունավորում քիմիական նյութով» ախտորոշմամբ է հիվանդանոց տեղափոխվել»,- ասված է հրապարակման մեջ։

Ոստիկանները հայտնաբերել են տաքսու վարորդին, որը Գեղարքունիքի մարզի բնակիչ 48-ամյա Արմեն Դ-ն։

«Նրան հրավիրել են ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղ խոստովանել է, որ կոնֆետը ինքն է հյուրասիրել, իսկ այդ կոնֆետները իրեն հյուրասիրել էին օտարերկրացի 2 քաղաքացի, որոնց ինքը չի ճանաչել, պարզապես որպես ուղևոր ճանապարհից վերցրել է: Նրա ավտոմեքենայում ոստիկանները հայտնաբերել են նաև օտարերկրացիների տված կասկածելի կոնֆետները: Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փախնցվել են ՀՀ քննչական կոմիտե»,- հավելել է կայքը՝ նշելով, որ օտարերկրացիների ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու և քննչական բաժին ներկայացնելու ուղղությամբ օպերատիվ հետախուզական աշխատանքներ են իրականացվում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+