Գեղարքունիքում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 47-ի։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց մարզպետ Գնել Սանոսյանը։
Մարզպետը հայտնեց, որ բոլոր վարակակիրները Վարդենիսից են։
«12-ը հիվանդանոցի աշխատակիցներ են, որոնցից 1-ը է բժիշկ: Ունենք պոլիկլինիկայում հաստատված 12 դեպք, որից 2-ը բժիշկ են», — նշեց մարզպետը։
Գնել Սանոսյանի խոսքով՝ խնդիր ունեն պարզելու, որտեղից է վարակվել առաջին վարակակիրը՝ բժշկուհին, և ըստ այդմ՝ շփման շրջանակը պարզելու պարզելու։
«Պարետի որոշմամբ՝ Վարդենիսի ելքերի ու մուտքերի մոտ հինգ անցակետ է սահմանվել», — ավելացրեց մարզպետը։
Սանոյանի խոսքով՝ Վարդենիսի հիվանդանոցն այժմ գործում է մասնակի։
«Անհրաժեշտության դեպքում հիվանդներին կտեղափոխենք Մարտունու բժշկական կենտրոն: Արդեն երկու օր է ծննդօգնության ծառայությունը իրականացնում ենք Մարտունիում», — ասաց նա։
Սանոսյանը նշեց, որ մոտ 150 մարդ մեկուսացվել է և տեղափոխվել Երևանի ու Ծաղկաձորի տարբեր հյուրանոցներ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







