ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը ցանկանում է իր հատուկ կենսաթոշակի ամբողջ գումարը փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Այս մասին նշված է Հանրապետության 4-րդ նախագահի գրասենյակի Facebook-յան էջում տարածած հաղորդագրության մեջ:
«Հաշվի առնելով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը և ծանրագույն իրավիճակը, կարևորելով Արցախի մեր հայրենակիցներին սատարելու յուրաքանչյուրիս ջանքերը՝ Հանրապետության 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը Հանրապետության պաշտոնաթող նախագահի համար օրենքով սահմանված իր հատուկ կենսաթոշակի՝ 2022 թվականի ողջ գումարը՝ շուրջ 10 միլիոն դրամ, ցանկանում է փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ ի աջակցություն Արցախի համար նախատեսված ծրագրերի։
Այս մասին նա նամակով տեղեկացրել է «Հայաստան» համահայկական հիմնադրամին»,- ասված է հաղորդագրության մեջ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







