Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 14:42

Ընդդիմադիր պատգամավորները երկար դադարից հետո որոշել են վերադառնալ խորհրդարան․ ԶԼՄ

Ընդդիմադիր պատգամավորները երկար դադարից հետո որոշել են վերադառնալ խորհրդարան․ ԶԼՄ

Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները երկար դադարից հետո որոշել են վերադառնալ խորհրդարան, գրում է «Ժողովուրդ»-ը։

Խորհրդարանական ընդդիմությունը, ըստ հրապարակման, կմասնակցի նոյեմբերի 15-ին մեկնարկող ԱԺ նստաշրջանին։

«Խորհրդարանական ընդդիմությունը որոշել է իր պայքարում օգտագործել խորհրդարանական ամբիոնը՝ միաժամանակ փողոցային բողոքի ակցիաներ անցկացնելով»,- գրում է թերթը։

Որոշումը կայացվել է նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանն ու Արցախն այսօր կանգնած են լուրջ մարտահրավերների առաջ։

ԱԺ պատգամավոր, «Դիմադրություն» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը նոյեմբերի 9-ին լրագրողների հետ զրույցում հերքել էր տեղեկությունը, թե «Հայաստան» խմբակցությունը որոշել է վերադառնալ խորհրդարան՝ նշելով, որ այս հարցի վերաբերյալ վերջնական որոշում դեռ չկա։ «Այս հարցն այս կամ այն ​​ձևով քննարկվում է, բայց մեր նախնական հայտարարությունը, որ Հայաստան խմբակցությունը խորհրդարան կվերադառնա բացառապես իր օրակարգով, գոնե այս պահին ուժի մեջ է»,- ընդգծել էր Սաղաթելյանը։

Խորհրդարանական ընդդիմությունը՝ ի դեմս «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների, այս տարվա ապրիլից բոյկոտում է Ազգային ժողովի նիստերը։ Մայիսի 2-ից Երևանում հակակառավարական ցույցեր էին անցկացվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Փողոցային ցույցերը տևել են ավելի քան 40 օր։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+