Վանաձորի օրվա առթիվ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը շնորհավորանք է հղել՝ վանաձորցիներին մաղթելով խաղաղ երկինք։ Այս մասին հայտնում է Լոռու մարզպետարանը։
«Եկեք սիրենք մեր քաղաքը, պահենք այն աչքի լույսի պես և անտարբեր չգտնվենք մեր քաղաքի հոգսերի և խնդիրների հանդեպ: Շնորհավո՛ր տոնդ, Վանաձո՛ր»,- ասված է ուղերձում։
Մարզպետարանից հայտնում են նաև, որ Վանաձորի օրվա կապակցությամբ Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի առաջնորդանիստ եկեղեցում կատարվել է Հանրապետական մաղթանք` հանդիսապետությամբ Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







