Սևանա լճում սիգի արհեստագործական որսի գործընթացի կարգավորման անհրաժեշտությունից ելնելով՝ Շրջակա միջավայրի նախարարությունն այսօր կառավարությանը ներկայացրեց նախագիծ, որի համաձայն՝ կերկարացվեն որսի ժամկետները։ Որսի ծավալը, այսպիսով, մեծացվեց 50 տոննայով, իսկ ժամկետը երկարաձգվեց մինչև հոկտեմբերի 15-ը։
Ներկայացնելով որոշ վիճակագրական տվյալներ՝ նախարար Ռոմանոս Պետրոսյանը նշեց․
«Արդյունագործական որս իրականացվել է մայիսի 14-ից։ Կնքվել է 303 պայմանագիր՝ շուրջ 221 տոննա սիգի որս իրականացնելու համար, թույլատրված է եղել 250 տոննա չափաքանակ»։
Նախարարի խոսքով՝ որսի իրականացման համար սահմանվել էր ժամկետ՝ մինչև սեպտեմբերի 1-ը, և 29 տոննայի համար հայտ չի ներկայացվել, քանի որ ձկնորսները, եղանակային պայմաններից ելնելով, չեն հասցրել որսալ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







