Վիճակագրական կոմիտեն հրապարակել է ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բյութագրող ընթացիկ-օպերատիվ ցուցանիշները: Տնտեսական ակտիվության ցուցանիշը 2021թ.-ի մայիսին աճել է 10.9 %-ով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ընդ որում՝ արդյունաբերության արտադրանքի թողարկման ծավալն աճել է 7.9 %–ով։ Ծառայությունների ծավալն աճել է 17.3 %–ով, առևտրի շրջանառությունն աճել է 17.6 %–ով, շինարարության ծավալն աճել է 0.5%–ով։
Ըստ վիճակագրության՝ արտահանման ծավալն աճել է 36.7 %–ով, ներմուծման ծավալը՝ 34.5 %–ով։
Տնտեսական ակտիվության ցուցանիշը 2021թ.-ի հունվար-մայիսին կազմել է 4.3 %` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







