Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան+1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 14:46

Ստեղծված բարդ պայմաններում կարևոր է հայ-իրանական հարաբերությունների առավել խորացումը. նախագահը հյուրընկալել է Զարիֆին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին և նրա գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից։

Նախագահ Սարգսյանը ողջունել է բարեկամ Իրանի արտգործնախարարի այցը և ընդգծել, որ Հայաստանն Իրանին համարում է վստահելի գործընկեր ու բարեկամ հարևան: Նրա խոսքով՝ տարածաշրջանում ստեղծված բարդ իրավիճակի պայմաններում չափազանց կարևոր են դարձել Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունների առավել զարգացումն ու խորացումը:

Նախագահ Սարգսյանն անդրադարձել է նաև ադրբեջանական զինուժի կողմից Հայաստանի տարածք ներխուժելու փաստին և սահմանային իրավիճակին՝ նշելով, որ Ադրբեջանն իր սադրիչ գործողություններով նոր սպառնալիք է ստեղծում ողջ տարածաշրջանի համար:

Մոհամմադ Ջավադ Զարիֆը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ նախագահ Սարգսյանին է փոխանցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի ջերմ ողջույնները: Նա նշել է, որ Հայաստանը միշտ էլ Իրանի լավ բարեկամն է եղել, և երկու երկրների ժողովուրդների հարաբերությունները գալիս են դարերի խորքից: Արտգործնախարար Մոհամմադ Զարիֆը շեշտել է, որ Իրանը կողմնակից է տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ու կայունության ապահովմանը և պատրաստ է հնարավոր ջանքերը ներդնել այդ ուղղությամբ: Նա միևնույն ժամանակ շեշտել է իր երկրի շահագրգռվածությունը՝ Հայաստանի տարածքային ամբողջականության լիարժեք պահպանման ու ապահովման հարցում՝ նշելով, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը կարևորում է հարգանքը միջազգային իրավունքի նորմերի նկատմամբ:

Հանրապետության նախագահն ու Իրանի արտգործնախարարն անդրադարձել են նաև հայ-իրանական երկկողմ օրակարգին: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ տարածաշրջանի առջև ծառացած նոր մարտահրավերները պարտադրում են աշխատել երկկողմ քաղաքական և տնտեսական հարաբերությունների օրակարգն ընդլայնելու ուղղությամբ: Նշելով, որ Իրանը և Հայաստանը համագործակցության շատ ավելի մեծ ներուժ ունեն, քան իրականում օգտագործում են, նրանք կարևորել են համատեղ տարբեր ծրագրերի շրջանակում փոխշահավետ համագործակցության շարունակական զարգացումը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+