Գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանը հայտարարել է, որ տեսնում է Հայաստանի մեկուսացումից դուրս գալու հնարավորությունը։ Այս մասին նա ասել է «Կառուցելով ապագան. The FUTURE ARMENIAN» բիզնես-նախաճաշի ժամանակ՝ պատասխանելով Armenia Today-ի հարցին։
«Ես տեսնում եմ Հայաստանի մեկուսացմից դուրս գալու հնարավորությունը, ավելին՝ դա հնարավոր սցենար է, բայց մենք դա, կարծես թե, չենք ուզում։ Հայաստանում ապրողների մեծամասնությունը չի ցանկանում դուրս գալ մեկուսացումից։ «Արգելոցը», փակ տարածքն ավելի հարմար է», — ասաց նա։
Վարդանյանի խոսքով ՝ «հորինված են բոլոր հնարավոր տարբերակները՝ մանրից մինչև խոշոր, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ժամանակներից, և դա շարունակվում է Նիկոլ Փաշինյանի կողմից, որպեսզի Հայաստանը չներգրավի համաշխարհային տարածություն»:
«Մեկուսացումից ելք կա, ծրագիր կա, ինչպես պետք է դա անել, մենք հստակ գիտենք», — ասաց նա:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







