5-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկը օգոստոսի 4-ին բերվել է մարտական պատրաստության բարձր աստիճանի: Այս մասին հայտնում է ՀՀ Պաշտպանության նախարարությունը։
Անձնակազմը զբաղեցրել է նախորոշված շրջանները, բացազատվել են հրամանատարական կետեր, դաշտային կապի հանգույցներ: Ստորաբաժանումների հրամանատարները ներկայացրել են առաջադրված մարտական խնդիրների կատարման հաջորդականությունը և համաձայն մարտական հաշվարկի տվել հանձնարարականներ: Առաջադրված խնդիրները կատարվել են լիարժեք, անձնակազմը ցուցաբերել է բարձր պատրաստվածություն։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







