Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +5°
  • Երևան+5°
  • Գյումրի0°
  • Վանաձոր+4°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 12:40

Բաքվում հայտարարել են, որ ՀՀ-ի հետ սահմանին լարվածությունը չի համապատասխանում իրենց շահերին

Ադրբեջանա-հայկական սահմանին լարվածությունը չի բխում Ադրբեջանի շահերից։ Այս մասին Այս մասին ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտարարել է երկրի նախագահի օգնական,  արտաքին քաղաքականության հարցերով բաժնի վարիչ Հիքմեթ Հաջիևը ռուսական “Национальная оборона” ամսագրին տված հարցազրույցում։

«Ուզում եմ հատուկ ընդգծել, որ Ադրբեջանը Հայաստանի հետ պետական սահմանին ոչ մի ռազմական պլան կամ թիրախ չունի։ Ապառազմականացման նպատակով Հայաստանի հետ սահմանի այդ հատվածի պահպանությունը դրվել է Ադրբեջանի սահմանապահ զորքերի վրա։ Ադրբեջանա-հայկական պետական սահմանին լարվածությունը չի համապատասխանում Ադրբեջանի շահերին», — ասել է Հաջիևն իր հարցազրույցում: Նա ընդգծել է, որ երկու երկրների սահմանին տեղի ունեցած վերջին իրադարձությունների ժամանակ Ադրբեջանի զինված ուժերի խնդիրը «եղել է պետական սահմանի և խաղաղ բնակչության անվտանգության պաշտպանությունը»:

Հաջիևը ընդգծել է, որ Թովուզի հատվածում ադրբեջանա-հայկական պետական սահմանի ներկայիս էսկալացիան անհրաժեշտ է դիտարկել հայ-ադրբեջանական Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում: «Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական գործողությունները հետևանք են այդ հակամարտության, զինված ագրեսիայի և Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքների 20% — ի օկուպացիայի», — ասել է նա:

Հաջիևի խոսքով՝ Ադրբեջանը հավատարիմ է մնում հայ-ադրբեջանական Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական-դիվանագիտական կարգավորմանը, սակայն բանակցությունները հանուն բանակցությունների անթույլատրելի են: «Հակամարտության լուծման համար անհրաժեշտ են առարկայական բանակցություններ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ՝ ադրբեջանական տարածքների օկուպացիայից ազատելու հարցերը քննարկելու նպատակով, այլ ոչ թե նրանց իմիտացիան», — հավելել է նախագահի օգնականը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+