Հայկական 5-6 բնակավայրերի նկատմամբ 50-ից ավելի հրետանային արկեր են կիրառվել։ Իջևանում տեղի ունեցող ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Ճիշտ է, պահպանվում է այս պահի դրությամբ հրադադարի ռեժիմը, բայց մեր զինված ուժերը բարձր մարտունակություն ունեն, զգոն են, հետևում են հակառակորդի բոլոր զարգացումներին և պատրաստ են հակառակորդի ցանկացած բնույթի՝ թե՛ ցամաքային, թե՛ օդային սադրանքներին հակահարված տալ»,- ասաց Հովհաննիսյանը։
Արծրուն Հովհաննիսյանը նաև ցույց տվեց բնակավայրերից վերցրած հակառակորդի արկի մի բեկոր, որի մեծությունից դատելով՝ ակնհայտ է, ինչ տրամաչափի զինատեխնիկա է կիրառվել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







