Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+1°
  • Կապան+6°
  • Սևան−3°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 23:13

«Մեկուսացման հասցե՝ Ադրբեջան, Շուշի քաղաք» բառերը էլեկտրոնային քարտեզի ավտոմատ տվյալն է

«Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲ ընկերությունը հայտարարություն է տարածել այսօր «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հայտնված ուղեգրի վերաբերյալ, որտեղ նշված է եղել «Մեկուսացման հասցե՝ Ադրբեջան, Շուշի քաղաք»։

Ըստ հաղորդագրության՝ դա տեխնիկական սխալի հետևանք է: «Այդ բառերը ոչ ոք չի լրացրել ձեռքով, դա պարզապես Յանդեքսի էլեկտրոնային քարտեզի ավտոմատ տվյալն է, որը համակարգը փոխանցում է հենց հայերեն»,-նշում է «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատորը»։

Նշվում է, որ «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերությունը, որը սպասարկում է էլեկտրոնային առողջապահության «Արմեդ» համակարգը, հայցում է բոլորի ներողամտությունը նման տեխնիկական թերության համար (որ Յանդեքս map-ի բոլոր հասցեներից չի հեռացվել «Ադրբեջան» բառը): Օպերատորը տեղեկացնում է, որ արդեն թերությունը շտկված է: «Հայտնում ենք նաև, որ սա ոչ պաշտոնական, բացառապես ներքին օգտագործման փաստաթուղթ է՝ նախատեսված միայն վարորդների համար (քաղաքացիներին օդանավակայանից մեկուսացման վայրեր տեղափոխելու համար)»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ օպերատորի՝ շատ հաճախ ծրագրավորողները  ստիպված են լինում հրատապ ցուցումով ծրագրային արագ փոփոխություններ կատարել, որոնք առանց պատշաճ թեստավորման (քանի որ դրա ժամանակը երբեմն պարզապես չի լինում) անմիջապես դրվում են կիրառության մեջ: Այդ վրիպակը եղել է նման փոփոխության արդյունք է։

«Եվս մեկ անգամ ներողամտություն ենք հայցում, խնդրում ենք նման տեխնիկական սխալները չդարձնել շահարկումների առարկա և չվնասել ու չվարկաբեկել այն մարդկանց, ովքեր երեք ամիս շարունակ օրուգիշեր աշխատում են, որպեսզի վարակվածների, թեստավորվածների, բուժվածների մասին տեղեկությունները իրական ժամանակի ռեժիմով հավաքվեն և օգնեն պատասխանատուներին՝ ճշգրիտ վերլուծություններ ու դրանց հիման վրա ճիշտ որոշումներ կայացնել»,-ասվում է հաղորդագրության մեջ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+