Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+5°
  • Կապան+7°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 13:37

ԿԲ-ն գնաճային ռիսկեր է տեսնում․ դիտարկել է գազի հնարավոր թանկացման սցենարը

ԿԲ-ն գնաճային ռիսկեր է տեսնում․ դիտարկել է գազի հնարավոր թանկացման սցենարը

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը ներկայացրել է Հայաստանում գնաճի ընթացիկ ցուցանիշներն ու հիմնական ռիսկերը, անդրադարձել Ռուսաստանից ներմուծվող գազի գնի հնարավոր թանկացման, տոկոսադրույքների հետագա բարձրացման և տնտեսական աճի նվազման սցենարներին։ ԿԲ անդամների ասուլիսի ուղիղ հեռարձակումն՝ Armenia Today-ի Youtube-ի ալիքում։

Գնաճը և հիմնական ռիսկերը

ԿԲ տվյալներով՝ օգոստոսին Հայաստանում 12-ամսյա գնաճը կազմել էր 4,4%, իսկ բնականոն գնաճը՝ 4,8%՝ գերազանցելով ԿԲ-ի սահմանած 3% թիրախը։

Գալստյանի խոսքով՝ նախորդ ամիսներին գնաճը, հիմնականում, պայմանավորված էր առաջարկի գործոններով, այդ թվում՝ միջազգային շուկաներում ապրանքների թանկացմամբ, սակայն այժմ դրան միացել է նաև պահանջարկի գործոնը։ ԿԲ-ն արձանագրել է ինչպես ներքին պահանջարկի բարձր մակարդակ, այնպես էլ արտաքին պահանջարկի աճ, այդ թվում՝ Հայաստան այցելությունների ավելացման ֆոնին։

ԿԲ-ի գնահատմամբ՝ ավելցուկային պահանջարկի մասին են վկայում նաև շինարարության և ծառայությունների աճը, վերջնական սպառման ապրանքների ներմուծման և մանրածախ առևտրի բարձր ցուցանիշները։ Գալստյանը նշել է նաև ակտիվների, այդ թվում՝ անշարժ գույքի գների աճը։

Արտաքին ռիսկերի թվում ԿԲ-ն առանձնացրել է տարածաշրջանային հակամարտությունների շարունակությունն ու հնարավոր ընդլայնումը։ Նրա խոսքով՝ Մերձավոր Արևելքում լարվածության պայմաններում էներգակիրների գները պահպանվում են բարձր մակարդակում, իսկ պաշարների նվազումը մեծացնում է շուկայի խոցելիությունն առաջարկի նոր ցնցումների նկատմամբ։

Միաժամանակ, ըստ նրա, ԱՄՆ-ում հարկաբյուջետային կայունության շուրջ մտահոգությունները մեծացնում են երկարաժամկետ տոկոսադրույքների հնարավոր աճի ռիսկերը, իսկ եվրագոտում և Ռուսաստանում առկա կառուցվածքային խնդիրները վատթարացնում են տնտեսական աճի միջնաժամկետ հեռանկարները։

Գազի հնարավոր թանկացման ռիսկերը

ԿԲ-ն, նրա խոսքով, դիտարկել է նաև Ռուսաստանից Հայաստան ներմուծվող գազի հնարավոր թանկացման սցենարը։

ՀՀ-ՌԴ հարաբերությունների վատթարացման ֆոնին ռուս պաշտոնյաները դեռ մայիսից հայտարարել էին ՀՀ մատակարարվող գազի գնի շուրջ հնարավոր վերանայումների մասին։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, ի պատասխան, ակնարկել էր, թե ռուսական գազի թանկացման դեպքում ՀՀ-ն ևս կարող է «թանկացնել որոշ բաներ»։ 

Գալստյանի խոսքով՝ գազի գնի հնարավոր թանկացումը կարող է ուղղակիորեն բարձրացնել ընդհանուր գնաճը, ինչպես նաև ազդել այլ ապրանքների ինքնարժեքի վրա, այդ թվում՝ ջերմոցային տնտեսությունների արտադրանքի։

«Գազի գինը կարող է մտնել նաև այլ ապրանքների ինքնարժեքի մեջ՝ մեր ջերմոցների արտադրանքի և այլնի ու, բնականաբար, կարող է իր հետ բերել նաև որոշակի ռիսկ՝ կապված մեր տնտեսության անկման հետ»,- ասել է նա։

Գալստյանն այս սցենարը բնորոշել է որպես «ավելի ապոկալիպտիկ»՝ նշելով, որ դրա իրականացման դեպքում ԿԲ-ի արձագանքը պետք է լինի «առավել ուժգին և դուրս գա բնականոն քաղաքականության շրջանակից»։

ԿԲ-ն բարձրացրել է քաղաքականության տոկոսադրույքը

ԿԲ նախագահը տեղեկացրել է, որ սեպտեմբերի 15-ին ԿԲ խորհուրդը քաղաքականության տոկոսադրույքը բարձրացրել է 0,25 տոկոսային կետով՝ սահմանելով 6,75%։

Գալստյանի խոսքով՝ որոշումը հիմնականում պայմանավորված է պահանջարկից բխող գնաճային ճնշումների ուժեղացմամբ։ Նրա խոսքով՝ տոկոսադրույքի բարձրացմամբ ԿԲ-ն թանկացնում է փողի գինը՝ նպատակ ունենալով զսպել սպառումն ու գնաճը։

Գալստյանը նշել է, որ 0,25 տոկոսային կետի բարձրացումն էական փոփոխություն չէ, սակայն շուկային ազդակ է ԿԲ-ի՝ գնաճային ռիսկերի վերաբերյալ մտահոգությունների մասին։

Վարկերի տոկոսադրույքները կարող են բարձրանալ

Գալստյանը չի բացառել նաև բանկային տոկոսադրույքների հետագա բարձրացումը։

«Եթե ցիկլը շարունակվի, և մենք տեսնենք, որ տեղի ունեցողը ոչ թե ժամանակավոր երևույթ է, այլ միտում, ապա, այո՛, Հայաստանում պետք է ակնկալել տոկոսադրույքների ավելի բարձր մակարդակ»,- ասել է նա։

Տնտեսական աճի նվազման սցենար

ԿԲ-ն, միաժամանակ, դիտարկում է տնտեսական աճի էական դանդաղման սցենարը։ Գալստյանի խոսքով՝ այն կարող է իրականանալ համաշխարհային տնտեսության աճի թուլացման, դեպի Ռուսաստան հայկական ապրանքների արտահանման սահմանափակումների և տնտեսական այլ խնդիրների դեպքում։

«Կարող է լինել իրավիճակ, երբ Հայաստանում, երկար տարիների տնտեսական աճից հետո, տնտեսությունում առաջանան որոշակի խնդիրներ»,- ասել է նա։

Եթե այդ ռիսկերն իրականանան, և տնտեսական աճն էապես դանդաղի, ԿԲ-ն, ըստ Գալստյանի, կարձագանքի հակառակ ուղղությամբ, ինչը կարող է ենթադրել տոկոսադրույքների նվազեցում։

Այս պահին, սակայն, ԿԲ խորհրդի հիմնական մտահոգությունը պահանջարկի աճից բխող գնաճային ռիսկերն են։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+