Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+5°
  • Կապան+7°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 13:02

«Ուժեղ Հայաստան»-ը կպահանջի չեղարկել ընտրությունների արդյունքները

«Ուժեղ Հայաստան»-ը կպահանջի չեղարկել ընտրությունների արդյունքները

«Ուժեղ Հայաստան» դաշինքը կպահանջի չեղարկել խորհրդարանական ընտրությունների արդյունքները և վերանայել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ստացած ձայները, հայտարարել է քաղաքական ուժի խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը՝ հղում անելով քվեների վերահաշվարկի ժամանակ հայտնաբերված անհամապատասխանություններին և քվեարկության ընթացքում արձանագրված ենթադրյալ խախտումներին։

Կարապետյանի խոսքով՝ վերահաշվարկի արդյունքում տասնյակ և հարյուրավոր ընտրատեղամասերում արձանագրվել է ՔՊ-ին տրված ձայների նվազում։

Նա նաև պնդել է, որ ընտրությունների ընթացքում տեղի են ունեցել զինծառայողների ուղղորդված տեղաշարժի և պետական հիմնարկների աշխատակիցների նկատմամբ ճնշումների դեպքեր՝ իշխող կուսակցության օգտին քվեարկելու նպատակով։

«Վաղը մենք դիմելու ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողով, որպեսզի հանձնաժողովը չեղյալ հայտարարի ընտրության արդյունքները և ՔՊ-ի ձայները վերանայի։ Եթե արագ պատասխան չստացանք, դիմելու ենք Սահմանադրական դատարան»,- հայտարարել է Կարապետյանը։

Նա հավելել է, որ դաշինքի գնահատմամբ՝ նույնիսկ պաշտոնական արդյունքների պարագայում ՔՊ-ն կորցրել է նախկին քաղաքական կշիռը և չունի բավարար աջակցություն լայն քաղաքական կոնսենսուս պահանջող որոշումներ կայացնելու, այդ թվում՝ Սահմանադրությունը փոփոխելու համար։

«Մենք պետք է կտրենք ՔՊ-ի թևերը Հայաստանում։ Այսօրվա իրավիճակով՝ արդեն իսկ ՔՊ-ն ամենաթույլ, մեծամասնությունը կորցրած, 50%-ից ավելի քիչ ձայն ունեցող ուժ է անգամ այսքան խախտումներից հետո։ Այս արդյունքներով ՔՊ-ն չի կարող Ալիևի (Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև-խմբ․) ցուցումով Սահմանադրություն փոխել։ Բայց մենք գնալու ենք ավելի հեռու, որպեսզի վերանայվեն արդյունքները»,- հայտարարել է Կարապետյանը։

Հունիսի 7-ին ՀՀ-ում անցկացվել էին Ազգային ժողովի ընտրություններ, որին մասնակցել էր 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք։ ԿԸՀ նախնական տվյալներով՝ 2 503 976 ընտրողից մասնակցել էր 1 477 736-ը (58,94%)։ Նախնական տվյալներով՝ անցողիկ շեմը հաղթահարել էր քաղաքական երեք ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիրը» (49,825%), «Ուժեղ Հայաստան» դաշինքը (23,281%) և «Հայաստան» դաշինքը (9,934%)։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որը նախնական արդյունքով չի հաղթահարել անցողիկ 4%-ի շեմը, վերահաշվարկ էր պահանջել։ Հունիսի 9-ին շուրջ 50 ընտրատեղամասում վերահաշվարկի դիմում էր ներկայացրել նաև «Ուժեղ Հայաստանը»։ «Հայաստան» դաշինքը վերջնական արդյունքների հրապարակումից հետո կդիմի Սահմանադրական դատարան։

Ընտրությունների վերջնական արդյունքը կհրապարակվի հունիսի 14-ին՝ ինքնաշխատ եղանակով վերահաշվարկներից հետո։

Կարդացեք նաև՝

Ի՞նչ խախտումներ են արձանագրվել ընտրատեղամասերում

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+