«Հայաստան» դաշինքն ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակումից հետո կդիմի Սահմանադրական դատարան՝ վիճարկելու հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների քվեարկության արդյունքները, հայտարարել է դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը։ Ասուլիսի ուղիղ հեռարձակումն՝ Armenia Today-ի Youtube-ի ալիքում։
Նրա խոսքով՝ դաշինքն արդեն մոտ երկու տասնյակ տեղամասերում դիմել է քվեարկության արդյունքների վերահաշվարկի համար։
«Ակնհայտ է, որ ընտրությունները տեղի են ունեցել ճնշումների, ոչ ազատ, ոչ արդար պայմաններում։ Հասկանալով, թե ովքեր են նստած Սահմանադրական դատարանում և նրանց կաշկանդվածությունը, այդ ամենով հանդերձ՝ ծանրակշիռ փաստերով մտնելու ենք Սահմանադրական դատարան»,- հայտարարել է Սաղաթելյանը։
Նա նշել է, որ դիմումը ՍԴ կներկայացվի վերջնական արդյունքների ամփոփումից հետո։
Հունիսի 7-ին Հայաստանում անցկացվել են Ազգային ժողովի ընտրություններ, որոնց մասնակցել է 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք։ Ընտրությանը, ԿԸՀ նախնական տվյալներով, մասնակցել է 1 477 736 (58,94%) մարդ՝ 2 503 976 ընտրողից: ԿԸՀ-ի նախնական տվյալներով՝ անցողիկ շեմը հաղթահարել է քաղաքական երեք ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիրը» (49,825%), «Ուժեղ Հայաստան» դաշինքը (23,281%) և «Հայաստան» դաշինքը (9,934%)։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որը նախնական արդյունքով չի հաղթահարել անցողիկ 4%-ի շեմը, վերահաշվարկ է պահանջել։ Վերջնական արդյունքը կհրապարակվի հունիսի 14-ին՝ ինքնաշխատ եղանակով վերահաշվարկներից հետո։
«Ուժեղ Հայաստանը» հայտարարել էր, որ ԿԸՀ տվյալները չեն արտացոլում ընտրությունների իրական արդյունքները։ Ընդդիմությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեղադրել էր իշխանության յուրացման փորձի և ԿԸՀ-ին ճնշելու մեջ։
Կարդացեք նաև՝




































