Հայաստանում մեկնարկած խորհրդարանական ընտրություններին հետևող դիտորդական խմբերն ահազանգել են քվերակության մեկնարկից հետո արձանագրած խախտումների մասին։ Armenia Today-ն օրվա ընթացքում կհետևի դիտորդների հաղորդած դեպքերին և նյութը կթարմացնի նոր տեղեկություններով։
8։00
«ՀայաՔվե» նախաձեռնությունից հայտնել են, որ Վանաձորի 23/51 տեղամասում քվեախցիկներից մեկի հետևում կարող է շարժ լինել, իսկ մյուսի հետևի պատուհանից հնարավոր է դիտարկել քվեարկությունը:
8։05
3/13 տեղամասում քվեատուփը տեղադրված է դռան դիմաց․ «ՀայաՔվե»
8։15
8/9 տեղամասում խախտված է քվեարկության գաղտնիության սկզբունքը․ «ՀայաՔվե»
8։35
«ՀայաՔվեի» դիտորդները բաց քվեարկության փորձ են արձանագրել 3/13 ընտրատեղամասում։
8։50
10/1 տեղամասի մուտքի հարևանությամբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակացության քարոզչական պաստառներն են։
9։00
23/42 տեղամասի քվեախցիկում փորձել են նկարել քվեարկության ընթացքը, հանձնաժողովից կանխել են փորձը։
9։10
35/7 ընտրատեղամասում ՔՊ-ի վստահված անձը ներկայացել է քարտեզի կրծքանշանով, որը բաժանվում էր քարոզարշավի ընթացքում․ «ՀայաՔվե»
9։13
15/21 ընտրատեղամասում դիտորդներն արձանագրել են, որ քվեարկությունն իրականացրել է ոչ թե ընտրողը, այլ նրա հարազատը։
9։20
«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները հայտնել են, որ Վանաձորի 23/58 ընտրատեղամասում ոստիկանը քվեարկելուց հետո իր հետ դուրս է բերել քվեաթերթիկներ։ Դեպքը հանձնաժողովի կողմից արձանագրվել է։
9։44
Ավելի ուշ ՀՀ ներքին գործերի նախարարությունը հերքել է տեղեկությունը՝ նշելով, որ ոստիկանն իր հետ ընտրատեղամասից դուրս չի բերել քվեաթերթիկներ։
«Միջադեպը հանձնաժողովի կողմից արձանագրվել է, քվեախցիկի մոտ պարզաբանվել է կարգը, ինչից հետո իրականացվել է օրենքով սահմանված քվեարկություն»,- հավելել են ՆԳՆ-ից։
10։00
«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները Գորիսի 34/03 ընտրատեղամասում խախտում են արձանագրել։
«ՔՊ ներկայացուցիչը մոտեցել է թիվ 3 քվեաթերթիկն ընտրած քաղաքացուն և հորդորել փոխել իր ընտրությունը։ Դեպքի վերաբերյալ հանձնաժողովի նախագահին ներկայացվել է պահանջ՝ խախտումն արձանագրելու և համապատասխան գրառում կատարելու համար, սակայն վերջինս հրաժարվել է արձանագրել տեղի ունեցածը»,- հայտնել են նրանք։
10։20
«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները հայտնել են, որ Արմավիրի մարզի Նոր Կեսարիա գյուղում հանձնաժողովի նախագահ ՔՊ-ական գյուղապետը հետևում է, որ գյուղացիները քվեարկեն ՔՊ-ի օգտին։ Ըստ ահազանգի՝ նա գնում ու կանգնում է քվեախցիկի հետևում՝ այդպես հետևելով բոլորի քվեարկությանը։
10։28
Քվեարկության գաղտնիության խախտում է արձանագրվել 8/10 ընտրատեղամասում։
10։38
Բաց քվեարկության դեպք 8/14 ընտրատեղամասում։
10։42
«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները հայտնել են, որ 28/1 ընտրատեղամասում ՔՊ-ի օգտին քարոզչություն է իրականացվում։
10։49
Բաց քվեարկության դեպք է գրանցվել 4/19 ընտրատեղամասում։
10։52
25/08 տեղամասում քաղաքացին մոտեցել է քվեարկելու, բայց իր փոխարեն արդեն ստորագրված էր:
10։59
«Ուժեղ Հայաստանի» խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը գրել է արձանագրված խախտումների մասին։
«ՔՊ-ի ներկայացուցիչները համակարգված և զանգվալային խախտումներ են իրականացնում՝ ընտրատեղամասեր մուտք գործելով իրենց քարոզչանյութերով։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ինչպես նաև ոստիկանությունը ցուցաբերում են անգործություն այս ահազանգի վերաբերյալ՝ նշելով, որ դեռևս չեն կարող վերահսկել իրավիճակը»,- հավելել է նա՝ կոչ անելով ապահովել ընտրական գործընթացների օրինականությունը։
11։30
«Ուժեղ Հայաստանից» հայտնել են, որ Մարտունու 21/29 ընտրատարածքից դուրս՝ մոտ 100 մետր հեռավորության վրա, Մարտունի քաղաքապետը կանգնած ուղղորդում է քաղաքացիներին։
Վերջիններս տեղեկացրել են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արամ Խաչատրյանը մտել է ընտրատեղամաս և խոչընդոտում է քաղաքացիների քվեարկությանը։
«Տաշիրի Մեծավան գյուղի 25/28 ընտրատեղամասում Խաչատրյանն ապօրինաբար մտել է ընտրատեղամաս ու խոչընդոտել տարեց կնոջ քվեարկությանը, որը մինչ այդ պատահաբար հայտնել է, որ ընտրելու է «Ուժեղ Հայաստան» դաշինքին»,- ասված է հայտարարության մեջ։
12։00
Ահազանգ՝ Օձուն գյուղի ընտրատեղամասի վերաբերյալ․ «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչները հայտնել են, որ գյուղի 24/09 ընտրատեղամասի մոտ գյուղի վարչական ղեկավարը և անտառտնտեսության պետը գյուղի բնակիչներին դիմավորում և ուղղորդում են ընտրության։
12։20
25/08 տեղամասում, ըստ «ՀայաՔվեի» դիտորդների, ընտրողը դուրս է հանել քվեաթերթիկները՝ ցուցադրելով 3 համարը։
12։28
8/46 տեղամասում կոտրված է քվեատուփի կապարակնիքը։
23/06 ՔՊ վստահված անձիք՝ Նազելի Էվինյանը և Էրիկ Խլղաթյանը, մոտ են կանգնած քվեախցիկներին։
12։45
31/6 տեղամասի ընտրացուցակում քաղաքացին հայտնաբերել է իր տանը գրանցված անծանոթների։
13։00
8/10 տեղամասում թափվել են չքվեարկված քվեաթերթիկները, հայտնել են «ՀայաՔվեի» դիտորդները։
13։48
«ՀայաՔվեից» հայտնել են, որ 8/32 ընտրատեղեմասում ընտրողը հանել է թիվ 16 քվեաթերթիկը ծրարից՝ ցուցադրելով այն։ Նշվում է, որ հանձնաժողովը վավեր է ճանաչել քվեաթերթիկը։
13։55
«ՀայաՔվեի» լուսանկարում երևում է, որ 9/2 տեղամասում քաղաքացին ընտրության է եկել ՔՊ-ի քարոզչանյութով։
14։26
ՔՊ-ական թեկնածու Սարիկ Մինասյանը, չլինելով տվյալ տեղամասի ընտրող, ընտրատեղամասում զրուցում է քաղաքացիների հետ, ինչն ակնհայտ ընտրախախտում է: Հայտնել է «ՀայաՔվեի» դիտորդը։
14։28
23/45 տեղամասի ընտրացուցակում քաղաքացին հայտնաբերել է իր հասցեում գրանցված 2 անծանոթի, հայտնել են «ՀայաՔվեից»։
14։37
Քվեարկության գաղտնիության սկզբունքի խախտում 8/59 տեղամասում․ «ՀայաՔվե»։
14։53
Գյումրու 31/41 ընտրատեղամասից արված այս տեսանյութից պարզ է դառնում, որ քաղաքացիները քվեաթերթիկները դուրս են բերում քվեախցիկից, ցուցադրում վերահսկողներին և այնուհետև նետում աղբարկղը։ Այս մասին հայտնել է «Ուժեղ Հայաստանը»։
14։55
Գորիսում տեղակայված թիվ 34/12 ընտրատեղամասում ՔՊ վստահված անձը տեղամասի ներսում և դրսում ուղղորդում է քաղաքացիներին, ահազանգում են «Ուժեղ Հայաստանից»։
15։26
8/59 ընտրատեղամասում քաղաքացին փորձել է դուրս է բերել քվեաթերթիկը, հայտնում է «ՀայաՔվեն»։
15։48
9/50 տեղամասի ընտրացուցակում ներառված են մարդիկ, որոնք մահացել են կամ չեն բնակվում այդ հասցեում, ահազանգել է «ՀայաՔվեն»։
17։15
Շենգավիթ վարչական շրջանի 8/59 ընտրատեղամասում ՔՊ-ի ուղղորդմամբ քվեարկության եկած տղամարդը ցանկանում էր քվեաթերթիկ դուրս բերել, հայտնել են «Ուժեղ Հայաստանից»։
19։00
11/36 տեղամասում թույլ տեսնող կնոջն ուղղորդել են՝ ՔՊ-ի քվեաթերթիկը դնելով տրցակի վերևում․ «ՀայաՔվե»
19։15
Լոռու 22/34 ընտրատեղամասում վարչական շրջանի ղեկավարն ուղղորդում ու վերահսկում է ընտրողներին, ահազանգել են «Ուժեղ Հայաստանից»։
19։20
«ՀայաՔվեի» դիտորդը ծալված քվեաթերթիկներ, ընտրողների ուղղորդման փորձեր է արձանագրել Գյումրիում։
19։22
8/60 տեղամասի քվեախցում քաղաքացին նկարահանում է իր քվեարկությունը․ «ՀայաՔվե»
19։24
Լոռու Գարգառ համայնքում տեղակայված թիվ 22/34 ընտրատեղամասում ՀԷՑ-ի աշխատակիցն ուղղորդում է ընտրողներին, կազմվել է արձանագրություն, հայտնել են «Ուժեղ Հայաստանից»։
19։30
Վայքի 36/33 ընտրատեղամասում քվեարկությունը ընթանում է կոպտագույն խախտմամբ` հոգուտ քաղաքացիական պայմանագիր կուսակցության, հայտնել են «Ուժեղ Հայաստանից»՝ հրավիրելով իրավապահների ու ԶԼՄ-ների ուշադրությունը։
19։44
Բաց քվեարկություն՝ 36/33 ընտրատեղամասում, հայտնել են «Ուժեղ Հայաստանից»
19։48
Շենգավիթ վարչական շրջանի 8/49 ընտրատեղամասում ՔՊ ներկայացուցիչը մտել է քվեախուց և ուղղորդում է տարեց կնոջը քվեարկել հօգուտ ՔՊ-ի, հայտնել են «Ուժեղ Հայաստանից»։
20։00
«Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Շիրազ Մանուկյանը հայտնել է՝ բազմաթիվ քաղաքացիներ ահազանգում են, որ վարչական դատարանը չի տրամադրում դատական ակտերը, որ մարդիկ կարողանան գնալ և կատարել իրենց ընտրությունը։





































