Դեռ փետրվար ամսից հատուկ հրահանգներ են տվել փակ հաստատություններին՝ տուն-ինտերնատներին, խնամքի տներին, մնակատներին, հոգեբուժարաններին, քերակատարողական հիմնարկներին, բանակին, տեղում միջոցառումներ իրականացնելու համար, որպեսզի նվազեցվի այդ հաստատություններում ապրող և աշխատող մեր քաղաքացիների վարակվելու ռիսկը։ Այս մասին այսօր՝ մայիսի 27-ին, Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Սակայն բոլորս էլ հասկանում ենք, որ մարդիկ պետք է գնան տուն գան՝ չնայած որոշ վայրերում սահմանվել են կարանտինային ռեժիմներ, որ ինչ-որ ժամանակ պետք է մնան, այնուհետև գնան տուն»,- ասաց Թորոսյանը։
Նախարարը հայտնեց, որ դժբախատաբար կա այդպիսի երկու օջախ՝ մեկը տուն-ինտերնատն է, մյուսը՝ մանկատունը։
«Մանկատան մասով կարող եմ ասել, որ ընդհանուր տենդենցների շրջանակներում, գիտենք, որ երեխաների համար քիչ վտանգավոր է, հատուկ բժշկական պոստ է տեղադրվել մանկատանը՝ բժշկի մշտական ներկայությամբ, որպեսզի անհրաժեշտության դեպքում հոսպիտալացում իրականացվի։ Տուն-ինտերնատում սկզբի մի քանի օրերը նույն մեխանիզմով էին աշխատում, մինչև վերջնական շրջանակի հայտնաբերումը, սակայն հետագայում այն քաղաքացիները, ովքեր ունեին հիվանդանոցային բուժման կարիք, տեղափոխվել են հիվանդանոցներ, իսկ այն անձնինք, ովքեր թեթև են տանում, բարեբախտաբար ունենք տարեց քաղաքացիներ, ովքեր թեթև են տանում, տեղափոխվեցին հյուրանոցային հաստատություններ»,- ասաց Թորոսյանը։
Նախարարը նաև հայտնեց, որ շուտով կունենանք դուրսգրումներ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







