Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +5°
  • Երևան+5°
  • Գյումրի0°
  • Վանաձոր+4°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 12:41

Զոհված զինծառայողների աճյունների և մասունքների փորձագիտական հետազոտությունները շարունակվում են. նախարար

Զոհված զինծառայողների աճյունների և մասունքների փորձագիտական հետազոտությունները շարունակվում են. նախարար

Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով զոհված զինծառայողների աճյունների և մասունքների փորձագիտական հետազոտությունները շարունակվում են: Այս մասին Կառավարության նիստին հաջորդող ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

 
Նա հայտնեց, որ այս պահին արտասահմանյան բժշկական կենտրոնների կամ հետազոտական կենտրոնների դիմելու անհրաժեշտություն չկա:
 
«Մեր մասնագետներն ու տեխնիկական հագեցվածությունը ամբողջությամբ բավարարում է հետազոտություններն իրականացնելու համար: Առաջիկայում կունենանք բոլոր հետազոտությունների պատասխանները»,- շեշտեց նա:
 
 

Մասունքների քանակի մասին նախարարը պատասխան չտվեց՝ պատճառաբանելով, որ հետազոտությունները դեռ ընթացքի մեջ են:

Նշենք, որ կառավարության այսօրվա՝ հոկտեմբերի 6-ի նիստում ՀՀ առողջապահության նախարարության գծով նախատեսված «Դատաբժշկական և ախտաբանաանատոմիական ծառայություններ» ծրագրի «Դատաբժշկա­կան փորձաքննություններ» և «Սոցիալապես անապահով և առանձին խմբերի անձանց բժշկա­կան օգնություն» ծրագրի զինծառայողներին, «Փրկարար ծառայողներին և նրանց ընտա­նի­քի անդամներին բժշկական օգնության ծառայություններ» միջոցառումներին հատկացվեց 30 միլիոն դրամի ավելացում:

Ինչպես ասված է նախագծում՝ պատերազմական գործողությունների արդյունքում անհրաժեշ­տություն է առաջացել ՀՀ առողջապահության նախարարության «Դատաբժշկական փոր­ձաքննություններ» միջոցառման շրջանակներում իրակա­նաց­նել դիակների լրացուցիչ դատաբժշկական, հյուսվածքաբանական, գենետիկական համա­պա­տասխան փորձաքննության ծառայություններ, որոնց համար անհրաժեշտ է լրացուցիչ 15 մլն դրամ:

Իսկ մարտական գործողությունների անմիջական մասնակիցներին բժշկական օգնության և սպասարկման փոխհատուցումն իրականացվում է ՀՀ պետական բյուջեի «Զինծառայողներին, ինչպես նաև փրկարար ծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին բժշկական օգնության ծա­ռայու­թյուններ» միջոցառման շրջանակներում, որի ճեղքվածքը փոխհատուցելու համար անհրա­ժեշտ է ևս լրացուցիչ 15 մլն դրամ գումար:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+