ՀՀ պաշտպանության նախարարությունն արդեն ստացել է Զինված ուժերի նոր համազգեստի նմուշներ՝ փորձարկման համար, հայտարարել է նախարար Սուրեն Պապիկյանը՝ նմուշները ներկայացնելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Նախարարի խոսքով՝ «հայկական կալուֆյաժ» անվամբ նոր համազգեստը մշակվել է հայկական կողմի խնդրանքով և նախատեսված է ՀՀ պայմանների համար։ Մասնավորապես, նոր համազգեստն ունի ծնկակալ ու արմնկակալ, որոնք ամրացված են համազգեստի մեջ, այլ ոչ թե արտաքինից, ինչպես նախկինում էր։ Հասանելի է նաև չորս տեսակի գլխարկ, այդ թվում՝ ձմեռային գլխարկ, և երեք տեսակի կոշիկ։
Հոկտեմբերին Պապիկյանը հայտարարել էր, որ նոր դաշտային համազգեստի առաջին խմբաքանակը պատրաստ է փորձարկման։ Պատրաստվել են նաև ամենօրյա և տոնական համազգեստի նմուշներ։ Ավելի վաղ նախարարը Վաշինգտոնում հանդիպել էր ամերիկյան Milliken ընկերության ղեկավարության հետ, որը մասնագիտանում է զինվորական համազգեստների մշակման և արտադրության մեջ։





































