ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ԱՄՆ պաշտպանական անվտանգության համագործակցության գործակալության տնօրեն Մայքլ Միլլերի հետ քննարկել է պաշտպանության ոլորտում ՀՀ-ԱՄՆ գործընկերությանն առնչվող հարցեր, հաղորդում է ՀՀ ՊՆ-ն:
Քննարկվել են պաշտպանության ոլորտում Երևանի ու Վաշինգտոնի գործընկերության շրջանակում ՀՀ պաշտպանական բարեփոխումների աջակցության նպատակով իրականացվող ծրագրերին վերաբերող հարցեր: Պապիկյանն ու Միլլերը պայմանավորվածություններ են ձեռք բերել նոր նախաձեռնությունների վերաբերյալ:
Բացի այդ, Պաշտպանության նախարարը Վաշինգտոնում հանդիպել է զինվորական համազգեստի ձևավորման ու մշակման գործում մասնագիտացած ամերիկյան «Միլլիկեն» ընկերության ղեկավարության հետ, քննարկել ՀՀ զինված ուժերի նոր համազգեստի մշակման գործընթացի ներկա փուլին առնչվող հարցեր:






































