Արամ Միրիջանյանը նշանակվել է Միասնական սոցիալական ծառայության պետ, հայտնել է ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարությունը՝ հղում անելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմանը։
Միրիջանյանը 2025 թվականի սեպտեմբերից զբաղեցնում էր Միասնական սոցիալական ծառայության պետի տեղակալի պաշտոնը։
Նախկինում նա աշխատել է «Երևան» բժշկագիտական կենտրոնի բուժական գծով տնօրենի տեղակալ, Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկայի տնօրեն և թիվ 22 պոլիկլինիկայի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։
2010 թվականից Միրիջանյանը դասավանդում է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի որովայնային վիրաբուժության ամբիոնում։ Նա նաև աշխատել է «Հերացի» համալսարանական հիվանդանոցում՝ որպես վիրաբույժ։
Միրիջանյանը Երևանի պետական բժշկական համալսարանի շրջանավարտ է, մասնագիտությամբ՝ վիրաբույժ։ Նա անցել է նաև առողջապահության կազմակերպման և կառավարման մասնագիտական վերապատրաստում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







