Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:25

Պատշաճ պատասխանում ենք․ Ռուբինյանը՝ Հաջիևի խոսքերի մասին

Պատշաճ պատասխանում ենք․ Ռուբինյանը՝ Հաջիևի խոսքերի մասին

Մենք պատշաճ պատասխանում ենք ամեն ինչին՝ ըստ պատեհության և ըստ ՀՀ-ի՝ մեր հայրենիքի շահի, Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Նա այսպես է պատասխանել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հայտարարություններին արձագանքելու մասին հարցին։ Ըստ նրա՝ «խաղաղության ճանապարհին շատ բաներ են ժողովրդին ներվայնացնելու», բայց պետք է առանց հոգնելու առաջ շարժվել։

«Խաղաղությունը նոր է ձեռք բերվել, այն պետք է խնամել, զգուշավոր ու զգայուն լինել հայտարարությունների մեջ, և ադրբեջանցի պաշտոնյայի հայտարարությունն օգտակար չէ խաղաղության խնամքի տեսանկյունից»,- ասել է Ռուբինյանը։

Նա նաև նշել է, որ այդ հայտարարություներն անհիմն են։

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը Հայաստանի իշխանություններին կոչ էր արել արձագանքել Հաջիևի պնդումներին։ Ռուբինյանը հայտարարել էր, որ Հաջիևի խոսքերը չեն նպաստում խաղաղության ամրապնդմանը։

Ավելի վաղ Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի 150 անդամից բաղկացած պատվիրակությունը երկօրյա այցով մեկնել էր Արցախ։ Հաջիևը Գանձասարի թանգարանում օտարերկրյա դիվանագետներին ցուցադրել էր դատարկ էջերով գիրք։ Նա դա ներկայացրել էր իբրև հայկական պատմական «կեղծարարության» ապացույց, չնայած Մատենադարանը դեռևս 2025 թվականին պարզաբանել էր, որ այդ հատորը միտումնավոր էր պատրաստվել դատարկ էջերով։ Հաջիևը նաև Արցախի եկեղեցիներն անվանել էր «աղվանական»։

Մայր Աթոռը խստորեն դատապարտել էր Ադրբեջանի նախագահի օգնականի՝ Գանձասարի և Դադիվանքի վանական համալիրներ կատարած այցի ընթացքում վերջիններիս հայկական պատկանելիությունը ժխտող և իբրև աղվանական ներկայացնող հայտարարությունները և հայ ժողովրդի հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ դրսևորած հեգնական վերաբերմունքը։

Հնագետ Համլետ Պետրոսյանը մեղադրել էր Հաջիևին ձեռագրերի թանգարանային վերարտադրություններն օգտագործելու մեջ՝ Գանձասարի վանքի պատմության հայկական «կեղծման» մասին պնդումները հիմնավորելու նպատակով։ Նա նշել էր, որ Դադիվանքում և Գանձասարում պահպանվել է XIIXVII դարերին վերաբերող ավելի քան 200 հայերեն արձանագրություն։ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը, արձագանքելով Շուշիից տարածված տեսանյութերին, տեղի ունեցածն անվանել էր «ընդվզեցուցիչ երևույթ»՝ այն կապելով հայկական կողմի «անմիաբանության ու անհեռատես քաղաքականության» հետ։

Կարդացեք նաև՝

Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու․ արցախցին՝ դիվանագետներին

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+