Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան −1°
  • Երևան−1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր−2°
  • Կապան+1°
  • Սևան−5°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 08:19

ԱԺ-ում իշխանություններին կոչ են արել արձագանքել Գանձասարի մասին Հաջիևի պնդումներին

ԱԺ-ում իշխանություններին կոչ են արել արձագանքել Գանձասարի մասին Հաջիևի պնդումներին

Ազգային ժողովի (ԱԺ) «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը Հայաստանի իշխանություններին կոչ է արել արձագանքել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի՝ Գանձասարի վերաբերյալ պնդումներին և հստակ դիրքորոշում հայտնել վանական համալիրի հայկական պատկանելության վերաբերյալ։ Նա խորհրդարանի նիստի ժամանակ հարցն ուղղել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանին։ Նիստի ուղիղ հեռարձակումը՝ Armenia Today-ի YouTube ալիքում։

Գրիգորյանը հիշեցրել է, որ օրեր առաջ Հաջիևն Ադրբեջանում հավատարմագրված դիվանագետների հետ այցելել էր Արցախ, որտեղ հայկական պատմամշակութային ժառանգությունը ներկայացվել էր որպես աղվանական։ Պատգամավորը դա որակել է որպես «մշակութային ցեղասպանության» դրսևորում և Ռուբինյանից հետաքրքրվել՝ արդյոք նման գործողությունները նպաստո՞ւմ են խաղաղության հաստատմանը։

«Պատրաստվո՞ւմ եք դիրքորոշում հայտնել, որ Գանձասարը հայկական է։ Ի վերջո, հազարավոր տղաներ չեն զոհվել, որպեսզի այսօր դուք չկարողանաք մեկ բառ անգամ ասել, որ Գանձասարը հայկական է»,- հարցրել է Գրիգորյանը։

Ռուբինյանը հայտարարել է, որ Գրիգորյանի խոսքերն անհիմն են և չեն նպաստում խաղաղության ամրապնդմանը։

«Բազմիցս ասել ենք, որ մեր նոր ձեռք բերած խաղաղությունը մշտական խնամքի կարիք ունի, և շատ կարևոր է զգայնություն ցուցաբերել տարբեր հարցերի վերաբերյալ։ Ձեր մատնանշած հայտարարություններն օգտակար չեն խաղաղության համատեքստում, բացի դրանից՝ դրանք նաև անհիմն են»,- ասել է Ռուբինյանը։

Ռուբինյանը դրական է գնահատել այն հանգամանքը, որ նման հարցերի շուրջ տարաձայնություններն այլևս չեն արտահայտվում սահմանային կրակոցներով կամ բախումներով։

Գրիգորյանը, իր հերթին, նշել է, որ իշխանության խաղաղության քաղաքականությունը չի կարող արդարացնել Գանձասարի վերաբերյալ ադրբեջանական պնդումների նկատմամբ պետական կառույցների լռությունը։

«Խաղաղությունն ամենևին չի նշանակում սեփական պատմության ուրացում։ Չպետք է թույլ տալ, որ պատմամշակութային մեր ժառանգությունը վերացվի կամ անվանափոխվի։ Սա ուրացում է, ոչ թե խաղաղություն»,- նշել է պատգամավորը։

Ավելի վաղ Հաջիևը, եվրոպացի դիվանագետներին ներկայացնելով Արցախի եկեղեցիները, դրանք անվանել էր «աղվանական»։

Հնագետ Համլետ Պետրոսյանը մեղադրել էր Հաջիևին ձեռագրերի թանգարանային վերարտադրություններն օգտագործելու մեջ՝ Գանձասարի վանքի պատմության հայկական «կեղծման» մասին պնդումները հիմնավորելու նպատակով։ Նա նշել էր, որ Դադիվանքում և Գանձասարում պահպանվել է XII-XVII դարերին վերաբերող ավելի քան 200 հայերեն արձանագրություն։

Կարդացեք նաև՝

Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու․ արցախցին՝ դիվանագետներին

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+