Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:35

Tour of Armenia միջազգային հեծանվավազքի առաջին օրվա հաղթող է դարձել լեհ մարզիկը

Tour of Armenia միջազգային հեծանվավազքի առաջին օրվա հաղթող է դարձել լեհ մարզիկը
Tour of Armenia 2026 - 1st Edition - 1st stage Gavar - Mets Masrik 135 km - 10/09/2026 - Michal Pomorski (POL - ATT Investments) - Fletcher Medway (AUS - Netcompany INEOS Racing Academy) - Alexandre Balmer (SUI - Solution Tech NIPPO Rali) - photo Luca Bettini/SprintCyclingAgency©2026

Tour of Armenia միջազգային բազմօրյա հեծանվավազքի առաջին մրցումային օրվա հաղթող է դարձել լեհ Միխալ Պոմորսկին, հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։

Երթուղին մեկնարկել է Գավառից՝ ձգվելով մինչև Մեծ Մասրիկ։ Մարզիկները հաղթահարել են 135 կմ երկարությամբ երթուղի՝ անցնելով Սևանի գեղատեսիլ ափերով և վայելելով Հայաստանի բնապատկերները։

Tour of Armenia մրցաշարի առաջին փուլի ավարտին Մեդվեյ Ֆլետչերը գրավել է 2-րդ հորիզոնականը` ճանաչվելով լավագույն երիտասարդ հեծանվորդ և արժանանալով սպիտակ շապիկին:

Մրցաշարի տարբեր դասակարգումների առաջատարները կստանան Alé Cycling ընկերության մշակած չորս անվանական շապիկները, որոնց ձևավորման հիմքում հայկական խորհրդանիշներն ու մշակութային մոտիվներն են։ Առաջին մրցափուլում հաղթած հեծանվորդը կստանա ընդհանուր հաշվարկի առաջատարի կարմիր շապիկը։ Դրա դիմային հատվածում պատկերված է հայկական Հավերժության նշանը, իսկ մեջքին՝ Հայաստանի ոճավորված քարտեզը։ Մեկնարկող 16 թիմերի շարքում է նաև Հայաստանը ներկայացնող թիմը։

Մրցաշարը կտևի չորս օր, որի ընթացքում մասնակիցները Հայաստանում կանցնեն ավելի քան 500 կմ ճանապարհ։ Մրցաշարն անցկացվում է սեպտեմբերի 10-13-ը:  Մրցաշարի ժամանակացույցը՝ սեպտեմբերի 10՝ Գավառ-Մեծ Մասրիկ, սեպտեմբերի 11՝ Կիրանց-Ստեփանավան, սեպտեմբերի 12՝ Մարտունի-Դիլիջան (Պարզ լիճ), սեպտեմբերի 13՝ Երևան:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+