Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+4°
  • Վանաձոր+10°
  • Կապան+9°
  • Սևան+5°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 16:10

Tour of Armenia-ի երրորդ մրցափուլի hաղթող է ճանաչվել բրիտանացի Մաքս Հայնդսը

Tour of Armenia-ի երրորդ մրցափուլի hաղթող է ճանաչվել բրիտանացի Մաքս Հայնդսը
Tour of Armenia 2026 - 1st Edition - 3rd stage Martuni - Dilijan Lake Parz 162 km - 12/09/2026 - - photo Luca Bettini/SprintCyclingAgency©2026

Tour of Armenia միջազգային հեծանվավազքի երրորդ մրցափուլի hաղթող է ճանաչվել Netcompany Ineos Racing Academy թիմի ներկայացուցիչ, բրիտանացի Մաքս Հայնդսը, հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։

Նա 162 կմ մրցատարածությունը հատել է 3 ժամ 40 րոպե 24 վայրկյանում՝ 44,101 կմ/ժ միջին արագությամբ: Հեծանվորդը նաև վաստակել է 12 վայրկյան բոնուսային ժամանակ:

Աշխարհի 16 երկրի պրոֆեսիոնալ հեծանվորդներն այսօր հաղթահարել են Մարտունի-Դիլիջան/Պարզ լիճ 162 կմ երկարությամբ երթուղին: Մրցափուլի մեկնարկը տրվել էր Մարտունիում: Հեծանվորդներն անցել են Գեղարքունիքի, ապա Կոտայքի և Տավուշի մարզերով։

Ընդհանուր հաշվարկի նոր առաջատար է դարձել Team Ukyo-ի հեծանվորդ Սիմոնե Ռականին: Մրցափուլի հաղթողին, ինչպես նաև տարբեր դասակարգումների առաջատարներին, մրցանակները հանձնել է Պեկինի 2008 թվականի Օլիմպիական խաղերի չեմպիոն Սամուել Սանչեսը, որը Հայաստանում առաջին անգամ անցկացվող մրցաշարի պաշտոնական դեսպանն է:

Սեպտեմբերի 13-ին մրցաշարը կեզրափակվի Երևանում՝ Հանրապետության հրապարակում:

Մրցումային առաջին օրվա հաղթող էր դարձել լեհ Միխալ Պոմորսկին, երկրորդ օրվա հաջողակն իտալացի Ֆեդերիկո Իակոմոնին էր։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+