Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +4°
  • Երևան+4°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+1°
  • Կապան+7°
  • Սևան−3°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 21:40

Tour of Armenia-ն ավարտվեց․ հայտնի են հեծանվավազքի հաղթողները

Tour of Armenia-ն ավարտվեց․ հայտնի են հեծանվավազքի հաղթողները

Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը, սեպտեմբերի 13-ին տեղի է ունեցել Երևանում, որտեղ հայտարարվել են մրցաշարի հաղթողները, տեղեկացրել են ՀՀ կառավարությունից։

Ընդհանուր հաշվարկում առաջին տեղն զբաղեցրել է իտալացի Սիմոնե Ռականին՝ Ukyo թիմից, երկրորդը դարձել է Դանիայի ներկայացուցիչ Քևին Բիելը, երրորդը՝ իտալացի Լուկա Կովիլին։

Ռականիին գլխավոր մրցանակը և Tour of Armenia-ի հաղթողի կոչումը հանձնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Բիելին պարգևատրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Կովիլիին՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Մրցաշարի լավագույն թիմ է ճանաչվել Չեխիան ներկայացնող ATT Investments-ը։

Երևանում անցկացված եզրափակիչ մրցափուլում հեծանվորդները 9,4 կմ երկարությամբ քաղաքային շրջապտույտում անցել են 10 շրջան՝ ընդհանուր 94 կմ։ Երևանի մրցափուլի հաղթող է դարձել իտալացի Միշելե Գազոլին։

Լեռնային դասակարգման առաջատարի՝ «լեռների արքայի» կոչումը և կապույտ մարզաշապիկն ստացել է իտալացի Լեոնարդո Վեսկոն։ Լավագույն երիտասարդ հեծանվորդ է ճանաչվել դանիացի Քևին Բիելը, որն արժանացել է սպիտակ մարզաշապիկին։

Պարգևատրման արարողությունից հետո Փաշինյանը հայտարարել է, որ մրցաշարը շարունակական է լինելու։

«Մրցաշարը, որը միջազգային շուրջ տասնյակ հեռուստաընկերություններով եթեր է հեռարձակվել, միանշանակ բարձրացնում է Հայաստանի տեսանելիությունը և ճանաչելիության մակարդակը»,- ասել է վարչապետը։

Փաշինյանը նաև մրցաշարն անվանել է Հայաստանում և տարածաշրջանում հաստատված խաղաղության «պայծառ և պերճախոս վկայություն» և հույս հայտնել, որ հաջորդ տարի այն կանցկացվի ավելի բարձր մակարդակով։

Tour of Armenia-ն մեկնարկել էր սեպտեմբերի 10-ին՝ Գավառից։ Սեպտեմբերի 11-ին այն անկացվել էր Կիրանց-Ստեփանավան, սեպտեմբերի 12-ին՝ Մարտունի-Դիլիջան երթուղով։ Չորս մրցափուլի ընթացքում աշխարհի տարբեր երկրների 16 թիմի հեծանվորդներն, ընդհանուր առմամբ, անցել են ավելի քան 500 կմ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+