Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 14:11

«Ուժեղ Հայաստանը» լքեց դահլիճը՝ Փաշինյանի՝ կաթողիկոսին ավազանի անունով դիմելուց հետո

«Ուժեղ Հայաստանը» լքեց դահլիճը՝ Փաշինյանի՝ կաթողիկոսին ավազանի անունով դիմելուց հետո

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները լքել են Ազգային ժողովի նիստերի դահլիճը, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության ծրագրի քննարկման ընթացքում մի քանի անգամ կրկնել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի աշխարհիկ անունը՝ Կտրիճ Ներսիսյան։ ԱԺ նիստի ուղիղ հեռարձակումը վարում էր Armenia Today-ի YouTube-յան ալիքը։

Միջադեպը տեղի է ունեցել վարչապետին ուղղված հարցերի ընթացքում։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գարիկ Սարգսյանն իր ելույթում Ամենայն Հայոց կաթողիկոսին դիմել է աշխարհիկ անունով։

Դրանից հետո ընդդիմադիր պատգամավորներն սկսել են հարվածել սեղաններին։ Ի պատասխան՝ Փաշինյանը, ժպտալով, մի քանի անգամ կրկնել է «Կտրիճ Ներսիսյան» անունը։ Դրանից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները լքել են նիստերի դահլիճը։

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ իրենց բողոքն են արտահայտում այն դեպքերի դեմ, երբ քաղաքական հարթակն օգտագործվում է ոչ քաղաքական և Սահմանադրությամբ արգելված հարցերի քննարկման, մասնավորապես՝ եկեղեցու գործերին միջամտելու համար։

Խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը նշել է, որ այդ քայլով իրենք ցույց են տվել իրենց «կարմիր գծերը»։

«Երբ մարդը գալիս, նստում է և տեսնում, թե ինչպես է իրեն պահում կառավարության ղեկավարը, ավելացնելու բան չկա։ Մենք ցույց ենք տվել մեր «կարմիր գծերը»՝ ոչ թե մեկ, այլ մի քանի անգամ։ Ինձ թվում է՝ դա ակնհայտ էր»,- ասել է Աբրահամյանը։

Նրա խոսքով՝ նոր խորհրդարանի աշխատանքի անցած 20 օրվա ընթացքում խմբակցությունն արդեն ներկայացրել է իր դիրքորոշումը։ Հարցին՝ արդյոք «Ուժեղ Հայաստանը» կմասնակցի՞ ԱԺ հետագա նիստերին, Աբրահամյանը պատասխանել է՝ «կտեսնենք»։

Փաշինյանն Ազգային ժողովում ներկայացնում է առաջիկա հինգ տարիների կառավարության գործունեության ծրագիրը։ Փաստաթղթի քննարկումն ընթանում է այն պայմաններում, երբ խորհրդարանը դեռ չի ավարտել մշտական հանձնաժողովների ղեկավար կազմի ձևավորման գործընթացը։

Ելույթի ընթացքում վարչապետը հայտարարել է, որ պատրաստվում է զեկույց ներկայացնել Հայ Առաքելական եկեղեցում ստեղծված «ճգնաժամի» վերաբերյալ։ Նա նաև դժգոհություն է հայտնել, որ հոգևորականների մի մասը մինչ օրս պատարագների ընթացքում հիշատակում է Արցախի Հանրապետությունը և աղոթում դրա համար։ Փաշինյանի խոսքով՝ դա Գարեգին Բ-ի հրաժարականի պահանջի պատճառներից մեկն է։

Կարապետյանը հայտարարել է, որ վարչապետը «բացել է խաղաքարտերը»՝ խոսելով կաթողիկոսի դեմ ճնշումների պատճառների մասին։

«Վեհափառի հետ կապված նա ուղիղ ասեց, որ խնդիրն Արցախի անունը շոշափելն է, Արցախը հիշատակելն է, ոչ թե իրենց ասած բաներն էին»,- ասել է Կարապետյանը՝ տեղի ունեցածը որակելով որպես երկրի հոգևոր կենտրոնի վրա ճնշման գործիք։

Հայաստանի իշխանությունների և Հայ Առաքելական եկեղեցու միջև հարաբերությունները սրվել էին 2025 թվականի մայիսից։ Փաշինյանը հրապարակային քննադատություններ էր կաթողիկոսի հասցեին և հայտարարել նրա հեռացման անհրաժեշտության մասին։

Ավելի ուշ Փաշինյանն առաջարկել էր ստեղծել կաթողիկոսի ընտրության համակարգող խումբ և հայտարարել Մայր Աթոռն «ազատագրելու» գործընթացի մասին։ Եկեղեցին վարչապետի հայտարարությունները որակել էր որպես հակաեկեղեցական արշավ և միջամտություն եկեղեցու ներքին գործերին։

ՀՀ գլխավոր դատախազությունը փետրվարի 14-ին հանրային քրեական հետապնդում էր հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ հռչակված Արման (Գևորգ) Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով։ Այդ ժամանակ կաթողիկոսի նկատմամբ կիրառվել էր նաև բացակայելու արգելք, որը դատարանն ապրիլի 10-ին վերացրել էր։

Հուլիսի 27-ին դատախազը հաստատել էր Գարեգին Բ-ի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վեց եպիսկոպոսի գործով մեղադրական եզրակացությունը և գործն ուղարկել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան։ Օգոստոսի 7-ին գործով առաջին դատական նիստին դատավոր Հակոբ Մանուկյանն ինքնաբացարկ էր հայտնել։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+