Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 14:15

Միայն առաջ. Կարապետյանն ուսման վարձի հավաստագրեր է հանձնել 100 ուսանողի

Միայն առաջ. Կարապետյանն ուսման վարձի հավաստագրեր է հանձնել 100 ուսանողի

Հայաստանի բոլոր մարզերից և Արցախից ընտրված բարձր առաջադիմություն ունեցող 100 ուսանող «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանից անձամբ ստացել է ուսման վարձի փոխհատուցման հավաստագրերը։

«Հայաստանի 100 լավագույն ուսանողներ» մրցույթի մրցանակաբաշխությունը կայացել է օգոստոսի 17-ին՝ Կարապետյանի ծննդյան օրվա նախօրեին։

Ծրագրի շրջանակում ընտրված յուրաքանչյուր ուսանողի համար նախատեսվել է մեկ ուսումնական տարվա ուսման վարձի փոխհատուցում։ Ընտրության ընթացքում հաշվի են առնվել ոչ միայն ուսանողների առաջադիմությունը, այլև նրանց նպատակները, կրթության նկատմամբ վերաբերմունքն ու ապագայի տեսլականը։

Կարապետյանի խոսքով՝ երիտասարդների կրթությանն ու ձեռքբերումներին ուղղված նման ծրագրերը շարունակական են լինելու։

«Մենք միշտ օգնելու ենք մեր ուսանողներին, միշտ բացահայտելու ենք լավագույն ու տաղանդավոր երիտասարդներին և ամեն ինչով փորձելու ենք ընդառաջել ու օգնել։ Հիմնական ուղղությունը լինելու է մշակույթին և կրթությանն աջակցելը»,- ասել է նա։

«Սարգիս Կարապետյան» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոհար Ղումաշյանը հայտնել է, որ ՏԻՄ ընտրություններով պայմանավորված՝ ուժի մեջ մտած սահմանափակումների հաշվառմամբ՝ արդեն իսկ ընտրություններ նշանակված համայնքների ուսանողները չեն մասնակցել միջոցառմանը, և այս փուլում նրանց ուսման վարձի փոխհատուցում չի տրամադրվի։

«Սարգիս Կարապետյան» հիմնադրամը ստեղծվել էր Սամվել Կարապետյանի կողմից՝ ի հիշատակ իր հոր՝ մանկավարժ Սարգիս Կարապետյանի։ Հիմնադրամն իրականացնում է կրթական և սոցիալական ծրագրեր։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+