Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +5°
  • Երևան+5°
  • Գյումրի0°
  • Վանաձոր+4°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 12:43

Երևանում կանցկացվի «Կոմիտաս» միջազգային փառատոնը

Երևանում կանցկացվի «Կոմիտաս» միջազգային փառատոնը

Սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 8-ը Երևանում կանցկացվի «Կոմիտաս» միջազգային փառատոնը՝ նվիրված Կոմիտաս վարդապետի հիշատակին և ստեղծագործական ժառանգությանը, հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

Փառատոնի շրջանակում նախատեսված են համերգներ, ցուցադրություն, գրքերի շնորհանդեսներ և թատերական ընթերցումներ։ Միջոցառումներին կմասնակցեն Հայաստանից և արտերկրից ժամանած արվեստագետներ ու երաժիշտներ։

Փառատոնը կմեկնարկի սեպտեմբերի 26-ին՝ Կոմիտասի շիրիմին ծաղիկներ խոնարհելու արարողությամբ։ Նույն օրը Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կբացվի «Էդէն» ժամանակավոր ցուցադրությունը՝ Հայաստանից, Մեքսիկայից և Ֆրանսիայից արվեստագետների մասնակցությամբ։

Ծրագրում ընդգրկված են նաև Ռուբեն և Արսեն Դալիբալթայանների դաշնամուրային երաժշտության երեկոն, Վահագն Հայրապետյանի Armenian Colors Quartet-ի համերգային ծրագիրը և «Կոմիտասյան ընթերցումները»՝ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանների մասնակցությամբ։

Փառատոնը կեզրափակվի հոկտեմբերի 8-ին՝ «Կոմիտաս Վարդապետ․ դաշնամուրային երկեր» գրքի շնորհանդեսով և ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանի համերգով։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+