Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 04:46

Թեղուտի հանքավայրն անցել է TRIPP+ հիմնադրամի ղեկավարի ընկերությանը․ ԶԼՄ

Թեղուտի հանքավայրն անցել է TRIPP+ հիմնադրամի ղեկավարի ընկերությանը․ ԶԼՄ

Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրն անցել է ամերիկյան ընկերության, որը ղեկավարում է Հայաստանով անցնող TRIPP տրանսպորտային երթուղու (Trump Route for International Peace and Prosperity-«Թրամփի երթուղի միջազգային խաղաղության և բարօրության համար») շրջանակներում ստեղծված TRIPP+ Enterprise Fund-ի տնօրեն Կոնստանտին Սոկոլովը, գրում է Ազատությունը։ 

ԶԼՄ-ն նշել է, որ այդ մասին է վկայում Տեխասի հարկային ռեգիստրից ստացած փաստաթուղթը, որով Թեղուտի հանքավայրը շահագործող «Կուպրար ՌԱ»-ի նոր բաժնետեր «Դայնեմիք ֆրոնտիեր հոլդինգս» ընկերությունը ղեկավարում է Ֆլորիդայում գրանցված Սոկոլովը։

Նշվում է, որ ընկերությունը ՀՀ-ում գրանցված չէ, հիմնադրվել է 2025-ի օգոստոսին՝ ԱՄՆ Տեխաս նահանգում։

ԶԼՄ-ն հիշեցրել է ապրիլին ստացած տեղեկությունը, ըստ որի՝ Սոկոլովը հետաքրքրված էր վարկային պարտքի դիմաց ռուսական ՎՏԲ բանկին անցած հանքի ձեռքբերմամբ։ 

«Ազատությունը» հիշեցրել է ապրիլին ՎՏԲ բանկի ղեկավար Անդրեյ Կոստինը հայտարարությունը, ըստ որի՝ բանկը Հայաստանում պղնձի արտադրության հետ կապված ակտիվի վաճառքի եզրափակիչ փուլում էր։

Նշվում է, որ դրանից հետո Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը թույլատրել էր «Կուպրար ՌԱ» ընկերությանը ձեռք բերել Թեղուտի բաժնետոմսերը։ Լրատվամիջոցի տեղեկություններով՝ բանկային համակարգի նախկին ներկայացուցիչ Սերգեյ Վիրաբյանն ստանձնել էր ՎՏԲ-ի հանդեպ ունեցած պարտքը, ստացել ընկերության նկատմամբ վերահսկողությունը, ապա այն վաճառել երրորդ կողմին։ Նման սխեման թույլ էր տվել խուսափել արևմտյան պատժամիջոցների տակ գտնվող ռուսական բանկի հետ ուղիղ գործարքից։

Հուլիսի 15-ին հայտնի էր դարձել, որ Չիկագոյում բնակվող ազգությամբ ռուս ներդրող Սոկոլովը կղեկավարի ԱՄՆ պետդեպարտամենտի TRIPP+ հիմնադրամը։ Նա կառավարելու է Հարավային Կովկասով և Կենտրոնական Ասիայով առևտրային միջանցքի զարգացման համար հատկացված ավելի քան 200 միլիոն դոլարը, այդ թվում՝ Հայաստանում կատարված ներդրումները։

ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից ստեղծված 201 մլն դոլար բյուջեով TRIPP+ հիմնադրամը ֆինանսավորելու է տրանսպորտի, էներգետիկայի և կրիտիկական նշանակության օգտակար հանածոների ոլորտների նախագծերը Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում։

Վաշինգտոնում 2025 թվականի օգոստոսի 8-ին Հայաստանի, ԱՄՆ-ի և Ադրբեջանի ղեկավարներն ստորագրել էին համատեղ հռչակագիր, որը նախատեսում է Հայաստանի տարածքով Ադրբեջանը Նախիջևանին կապող TRIPP տարանցիկ երթուղու ստեղծումը՝ պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության պահպանմամբ։

Հայաստանն ու ԱՄՆ-ն հունվարի 14-ին հրապարակել էին նախագծի իրականացման շրջանակը, իսկ հունիսի 4-ին՝ ստորագրել շրջանակային համաձայնագիր։ Փաստաթղթով նախատեսվում է ստեղծել TRIPP-ի զարգացման ընկերություն, որի 74%-ը կպատկանի ԱՄՆ-ի ստեղծած կառույցին, 26%-ը՝ Հայաստանին։ Սահմանային և մաքսային վերահսկողությունը, իրավապահ գործունեությունն ու անվտանգությունը կմնան ՀՀ պետական մարմինների պատասխանատվության ներքո։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+