Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 02:29

Ծառուկյանի հետ լավ համագործակցություն կար. ԻԻՀ դեսպան

Ծառուկյանի հետ լավ համագործակցություն կար. ԻԻՀ դեսպան

Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին հայտարարել է, որ Թեհրանը հույս ունի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և Իրանի քաղաքացիների միջև ծագած ու քրեական գործի հիմք դարձած վեճի արդար ու խաղաղ կարգավորմանժ։ Նա այս մասին խոսել է հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ։

Դեսպանը նշել է, որ համատեղ աշխատանքի ընթացքում որոշակի առևտրային տնտեսական տարաձայնություններ են առաջացել կողմերի միջև և նրանք դադարեցրել են իրենց համագործակցությունը։ Նրա պոսքով՝ այդ տարածքը, որը նախատեսված էր առևտրի կենտրոնի կառուցման համար, պատկանում էր Ծառուկյանին։ Ընթացքում համագործակցություն է ձևավորվել և կենտրոնի բացման պաշտոնական արարողություն է տեղի ունեցել։

«Իհարկե, երկու կողմից էլ փոխադարձ մեղադրանքներ էին հնչում մյուս կողմի նկատմամբ, առ այն, որ մյուս կողմը հափշտակել է իր գումարը։ Բացի այս պրոյեկտից, նաև այլ պրոյեկտի շրջանակներում էին աշխատում իրար հետ և համագործակցում, սակայն այս տարաձայնությունների հետևանքով խնդիրներ առաջացան նաև այլ այլ պրոյեկտներում»,- պատմել է դեսպանը։

Դիվանագետի փոխանցմամբ՝ դեսպանությունը պատրաստ է աջակցել երկխոսությանն ու խաղաղ կարգավորմանը, որպեսզի տնտեսական այս խնդիրը «սև բծեր» չթողնի երկու երկրների հարաբերությունների վրա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ծառուկյանի միջև հեռակա բանավեճ էր սկսվել դեռ նախընտրական փուլում։ Փաշինյանը հայտարարել էր, որ «միլիարդատեր» քաղաքական գործիչները պետք է սնանկանան՝ նկատի ունենալով նաև Ծառուկյանին։ Փաշինյանը հայտարարել էր նաև ԲՀԿ առաջնորդի հետ կապվող «Արարատցեմենտ» ընկերությունը պետության վերահսկողության տակ վերցնելու մասին, ինչից հետո ընկերությանն առնչվող վարույթներ էին նախաձեռնվել։ 

Ծառուկյանը ներգրավված է առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու վարույթում, ինչի պատճառով արգելվել է նաև ելքը ՀՀ-ից։ Հուլիսի 6-ի առավոտյան Ծառուկյանի բնակարանում, ինչպես նաև ավելի քան 70 ընկերությունում խուզարկություններից հետո նրան ձերբակալել էին, հուլիսի 7-ին նրան կալանավորել էին։ 

Ծառուկյանին մեղադրում են նաև ապօրինի որսի մեջ, և այդ վարույթի շրջանակում նրա առաձնատնից առգրավվել էին կենդանիների խրտվիլակներ, ինչպես նաև 3 առյուծ և 1 վագր, առյուծներից մեկը քնեցումից չէր արթնացել։ Ծառուկյանն իրեն առաջադրված մեղադրանքներն անվանել է «սուտ» և «փուչիկ»։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+