Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 16:09

Գնել Սանոսյանի ֆուտբոլիստ որդին զինծառայությունից ազատվել է առողջական հիմքով

Գնել Սանոսյանի ֆուտբոլիստ որդին զինծառայությունից ազատվել է առողջական հիմքով

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին նախարար Գնել Սանոսյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ որդին՝ Գոռ Սանոսյանը, զինվորական ծառայությունից ազատվել է առողջական հիմքով։

«Հետո նորից կհետազոտվի, կբավարարի՝ կգնա, չի բավարարի՝ չի գնա»,- ասել է Սանոսյանը:

Ավելի վաղ «Ազատությունը» հայտնել էր, որ Գոռ Սանոսյանը 2024-ին առողջական հիմքերով տարկետում է ստացել պարտադիր զինվորական ծառայությունից։ ԶԼՄ-ն նշել էր, որ չնայած այդ առողջական խնդիրներին՝ Սանոսյանը պրոֆեսիոնալ ֆուտբոլային կարիերա է կառուցում և ներկայում հանդես է գալիս «Արարատ-2» ֆուտբոլային ակումբում։

Ըստ նախկին նախարարի՝ իր տղան տարկետում է ստացել ոչ թե 2024 թվականին, այլ 2025-ի ամռանը, երբ ինքը որևէ պաշտոն չէր զբաղեցնում:

«Չկա ֆուտբոլիստ, ով 6-7 տարեկանից զբաղվում է պրոֆեսիոնալ ֆուտբոլով ու սրտի խնդիր չունի: Առողջապահության նախարարությունն ունի որոշակի չափորոշիչներ, պրոֆեսիոնալ ֆուտբոլով զբաղվողների մոտ չափերը փոխվում են ու սկսում է չհամապատասխանել, դա է ընդամենը, տարին տասնյակ նման տղաներ տարկետում են ստանում, ուղղակի նրանց ծնողները հայտնի չեն, չեք խոսում ոչ մեկից»,- ասել է նա:

«Ազատությունը» նաև հայտնել էր 2018-ից իշխող ուժի պատգամավոր նախկին հաղորդավար Լուսինե Բադալյանի որդու՝ Սամվել Գևորգյանի մասին, ով 2023-ին տարկետում էր ստացել պարտադիր զինվորական ծառայությունից՝ առողջական հիմքերով։

«Սա չի խանգարել, որ Գևորգյանը մինչև 2024-ը խաղա Հայաստանի բասկետբոլի մինչև 20 տարեկանների հավաքականում։ Զուգահեռ՝ նախորդ մրցաշրջանում հանդես էր եկել ԲԿՄԱ և «Հատիս» ակումբներում, վերջին անգամ խաղացել այս տարվա մարտին»,- գրել էր լրատվամիջոցը

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+