Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 14:11

Ընտրությունների արդյունքները լեգիտիմ չեն. 6 ուժի հայտարարությունը

Ընտրությունների արդյունքները լեգիտիմ չեն. 6 ուժի հայտարարությունը

Հայաստանի ընդդիմադիր 6 քաղաքական ուժ հանդես է եկել համատեղ հայտարարությամբ՝ արձանագրելով, որ հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեն կարող հիմք հանդիսանալ լեգիտիմ և ժողովրդի մեծամասնության վստահությունը վայելող իշխանության ձևավորման համար։

Հայտարարությունն ստորագրել են «Ուժեղ Հայաստան» դաշինքը, «Հայաստան» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան», «Հայ ազգային կոնգրես» և «Ազգային ժողովրդավարական բևեռ» կուսակցությունները։

Հայտարարությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) դիմաց ընթացող բողոքի ակցիայի ժամանակ ընթերցել է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արամ Վարդևանյանը։

Ընդդիմադիրներն ընդգծել են, որ ընտրությունները տեղի են ունեցել այնպիսի պայմաններում, որոնք հիմնովին կասկածի տակ են դնում ընտրական գործընթացի ազատ, արդար և մրցակցային բնույթը։

Ուժերը համատեղ արձանագրում են, որ ընտրական ամբողջ գործընթացում՝ ներառյալ նախընտրական ժամանակահատվածում և քվեարկության օրը, տեղի են ունեցել համակարգային ու կազմակերպված խախտումներ, իսկ գործող վարչախմբի կողմից թույլ են տրվել ընտրական իրավունքի սկզբունքների խախտման ակնհայտ դրսևորումներ, ինչն էական ազդեցություն է ունեցել ընտրողների ազատ կամարտահայտության վրա։

Հայտարարության մեջ առանձնացվել է խախտումների մի քանի հիմնական ուղղություն։ Մասնավորապես, նշվել է վարչական ռեսուրսի լայնածավալ կիրառման և պետական համակարգի աշխատակիցների նկատմամբ ճնշումների մասին, որոնք զուգորդվել են աշխատանքից ազատման և իրավական հետապնդումների սպառնալիքներով՝ խաթարելով հավասար մրցակցային պայմաններն ու ստեղծելով կախվածության մթնոլորտ։

Բացի այդ, ըստ ընդդիմադիրների, նախընտրական քարոզարշավն ուղեկցվել է քաղաքական հետապնդումների, անհիմն ձերբակալությունների և կալանավորումների ալիքով՝ նպատակ ունենալով մեկուսացնել հանրային վստահություն վայելող գործիչներին և սերմանել համատարած վախի մթնոլորտ։

Քաղաքական ուժերն ահազանգել են նաև ընդդիմադիր շտաբերի գործունեության նպատակաուղղված խոչընդոտման մասին։ Նրանք պնդում են, որ քվեարկության նախօրեին և բուն ընտրությունների օրն իրավապահ մարմինների իրականացրած խուզարկություններն ու կազմակերպիչների ձերբակալությունները միտված էին ընտրական գործընթացի վերահսկման մեխանիզմների կաթվածահարմանը։

Դրան զուգահեռ՝ հանրային և իշխանամետ մեդիառեսուրսներն օգտագործվել են ընդդիմության վարկաբեկման, անմեղության կանխավարկածի նսեմացման, հանրային պառակտման և ատելության խոսքի տարածման նպատակով։

Հայտարարության հեղինակներն առանձնահատուկ ուշադրություն են հրավիրել ձայների հաշվարկի և ընտրողաբար տեղամասերի արդյունքների անվավեր ճանաչման գործընթացին։ Նրանք արձանագրել են քվեարկության արդյունքների կամայական խմբագրման դեպքեր, ինչը զուգորդվել է վարչախմբի ղեկավարի կողմից ընտրությունների արդյունքներին ուղիղ միջամտությամբ՝ դեռևս նախքան պաշտոնական տվյալների հրապարակումը։

Ամփոփելով վերոնշյալը՝ 6 քաղաքական ուժերը հայտարարել են, որ ներկայացված պաշտոնական տվյալները չեն արտացոլում ժողովրդի իրական կամքը և ստույգ արդյունքները, ուստի նման պայմաններում արձանագրված թվերը չեն կարող դառնալ լեգիտիմ իշխանության ձևավորման հիմք։ Նրանք ընդգծել են, որ երկրում իրավիճակի հետագա ցանկացած էսկալացիայի պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա վարչախմբի վրա։

Ընդդիմադիրները վերահաստատել են իրենց վճռականությունը՝ գործելու բացառապես Սահմանադրության և ժողովրդավարական սկզբունքների շրջանակներում՝ հանուն քաղաքացիների ազատ կամարտահայտության իրավունքի և Հայաստանի պետականության պաշտպանության և հավելել են, որ իրենց ապագա որոշումներում ելնելու են բացառապես այս իրողություններից։

Հայաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի էին ունեցել հունիսի 7-ին։ ԿԸՀ-ի վերջնական արդյունքներով ՔՊ-ն ստացել է 49,7456 % (726 818 ձայն), «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 23,271% (340 006 ձայն), իսկ «Հայաստան» դաշինքը՝  9,9231% (144 983 ձայն)։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ստացել է 3,9893% (58 287 ձայն)՝ չհաղթահարելով 4%-ի շեմը։ Այսպիսով՝ նոր խորհրդարան կմտնի քաղաքական երեք ուժ։

Ընդդիմադիր ուժերն այսօր հանրահավաք էին անցկացրել ԿԸՀ շենքի դիմաց՝ հայտարարելով խախտումների մասին և պահանջելով վերահաշվարկ։ 

Կարդացեք նաև՝

«Կեղծ», «մասամբ՝ արդար», «ՀՀ—ի մահապատիժն էր»․ քաղաքացիները՝ ընտրությունների մասին

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+