Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է հունիսի 7-ին Հայաստանում անցկացված Ազգային ժողովի ընտրությունների վերջնական արդյունքները, որով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի հաղթահարել անցողիկ շեմը: Նիստի ուղիղ հեռարձակումն Armenia Today-ի Youtube-յան ալիքում։
ԿԸՀ վերջնական տվյալներով՝ անցողիկ շեմը հաղթահարել են երեք քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիրը», «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «Հայաստան» դաշինքը։
Վերջնական արդյունքներով՝ Քաղաքացիական պայմանագիրն ստացել է 49,7456 % (726 818 ձայն), «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 23,271% (340 006 ձայն), իսկ «Հայաստան» դաշինքը՝ 9,9231% (144 983 ձայն)։
Ըստ ԿԸՀ-ի՝ 9-րդ գումարման ԱԺ-ում մանդատները բաշխվել են հետևյալ կերպ. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 61 մանդատ, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը՝ 28 մանդատ, «Հայաստան» կուսակցությունների դաշինքին բաժին է հասել 12 մանդատ։
Ազգային փոքրամասնությունների համար նախատեսված են ՔՊ - ին բաժին հասած մանդատներից 3-ը, «Ուժեղ Հայաստանից»՝ 1 մանդատ։
ԲՀԿ-ն ստացել է 3,9893% (58 287 ձայն), «Միասնության թևեր» կուսակցությունը՝ 2,2954% (33 537 ձայն), Հայաստանի շնորհապետական կուսակցությունը՝ 2,0972% (30 642 ձայն), «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցությունը՝ 1,7630% (25 758 ձայն), «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցությունը՝ 1,7488%, (25 523 ձայն), իսկ «Բոլորին դեմ եմ» ժողովրդավարական կուսակցությունը՝ 1,4497% (21 181 ձայն)։
1%-ից պակաս ձայներ են ստացել «Ռեֆորմիստներ» կուսակցությունը՝ 0,0975%, (1425 ձայն), «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ 0,5091% (7 439 ձայն), «Հանուն Հանրապետության․ ժողովրդավարության պաշտպաններ» դաշինքը՝ 0.4623% (6 754 ձայն), «Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը՝ 0,3606% (5269), Ազգային ժողովրդավարական բևեռ համահայկական կուսակցությունը՝ 0,3751% (5 481 ձայն), Հայ ազգային կոնգրեսը՝ 0,2151%,(3 143 ձայն), Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունը՝ 0,1828%, (2 671 ձայն), «Քոչարի․ ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցությունը՝ 0,1359% (1 986 ձայն), իսկ «Հանրապետություն» կուսակցությունը՝ 1,0819% (15 808 ձայն)։
Ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվն է՝ 2 506 826, մասնակցել է 1 476 769 ընտրող։ Անվավեր քվեաթերթիկների վերջնական թիվը 16 210 է։
Հունիսի 7-ին ՀՀ-ում անցկացվել էին Ազգային ժողովի ընտրություններ, որին մասնակցել էր 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական տվյալներով անցողիկ շեմը հաղթահարել էին քաղաքական երեք ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիրը» (49,825%), «Ուժեղ Հայաստան» դաշինքը (23,281%) և «Հայաստան» դաշինքը (9,934%)։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որը նախնական արդյունքով նույնպես չէր հաղթահարել անցողիկ 4%-ի շեմը, վերահաշվարկ էր պահանջել։ Շուրջ 50 ընտրատեղամասում վերահաշվարկի դիմում էր ներկայացրել նաև «Ուժեղ Հայաստանը»։ «Հայաստան» դաշինքը վերջնական արդյունքների հրապարակումից հետո կդիմի Սահմանադրական դատարան։ «Ուժեղ Հայաստանն» ավելի ուշ՝ հունիսի 12-ին, ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմում էր ներկայացրել ԿԸՀ, պահանջել նաև վերաքվեարկություն՝ 2 տեղամասերում։
Կարդացեք նաև՝































